Վազգեն Թևանյանը հաղթեց թուրք մրցակցին և նվաճեց տիտղոսը
Իսպանիայի Պոնտեվեդրա քաղաքում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի մինչև 23 տարեկանների առաջնությունում Հայաստանի հավաքականի անդամ, աշխարհի գավաթակիր Վազգեն Թևանյանը (65 կգ) նվաճեց չեմպիոնի տիտղոսը:
Եզրափակիչում նա պարտության մատնեց թուրք Համզա Ալաջային 8:4 հաշվով: