Բորիս Ջոնսոնը շտապ վերադառնում է Լոնդոն
Բորիս Ջոնսոնը վերադառնում է արձակուրդից՝ սկսելու Պահպանողական կուսակցության նոր առաջնորդի և Մեծ Բրիտանիայի վարչապետի ընտրարշավը, գրում է The Telegraph-ը։
Հրատարակության համաձայն՝ Ջոնսոնն արդեն մասնավոր կերպով կոչ է անում պահպանողական պատգամավորներին աջակցել իր վերադարձին Դաունինգ Սթրիթ՝ խոստանալով, որ միայն ինքը կարող է հաղթել հաջորդ համընդհանուր ընտրություններում։ Նախկին վարչապետը մեկ այլ պոտենցիալ թեկնածուի՝ Ռիշի Սունակին խնդրում է կապ հաստատել իր հետ և կրկին միասին լինել կառավարությունում։
Հաղորդվում է, որ Ջոնսոնը այսօր կհանդիպի Ջեյքոբ Ռիս-Մոգի կողմնակիցների հետ: