Չինաստանում որոշել են պայքարել Թայվանի դեմ և բանակը դարձնել աշխարհի ամենաուժեղը
Չինաստանի Կոմունիստական կուսակցության անդամները 20-րդ համագումարում հավանություն են տվել իր կանոնադրության մեջ Թայվանի անկախությանը դեմ հանդես գալու դրույթի ներդրմանը:
Այս մասին ասվում է համագումարից հետո հրապարակված պաշտոնական փաստաթղթերում։
«Համապարփակ, հստակ և անշեղորեն իրականացնել մեկ երկիր՝ երկու համակարգ քաղաքականությունը, վճռականորեն ճնշել և զսպել այսպես կոչված Թայվանի անկախությունը ջատագովող անջատողական ուժերին»,- ասվում է փաստաթղթում։
Չինաստանի Կոմունիստական կուսակցության կանոնադրության փոփոխությունները ներառում են նաև երկրի բանակը աշխարհում ամենաուժեղներից մեկի վերածելու խնդիրը։