Պակիստանում կարող է քաղաքացիական պատերազմ սպասվել
Պակիստանում բողոքի ցույցեր են սկսվել այն բանից հետո, երբ երկրի ընտրական հանձնաժողովը նախկին վարչապետ և Արդարության շարժում կուսակցության նախագահ Իմրան Խանին արգելել է հինգ տարով ընտրվել երկրի ցանկացած օրենսդիր մարմնում, գրում է Reuters-ը։
Այս լուրից անմիջապես հետո նախկին վարչապետի կողմնակիցները գնացել են ընտրական հանձնաժողովի շենք և փորձել խլել այն։
Միաժամանակ մարդիկ ցույց են անցկացրել Իսլամաբադում, Կարաչիում, Փեշավարում և մի շարք այլ քաղաքներում։ Ցուցարարները փակել են Իսլամաբադ-Փեշավար մայրուղին։ Ցուցարարներին ցրելու համար ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել։