Ռուսաստանը չպետք է հաջողության հասնի Ուկրաինայում․ Ջո Բայդեն
Ռուսաստանը չպետք է հաջողի Ուկրաինայի դեմ պատերազմում։
Այսպես ասել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը MSNBC-ին տված հարցազրույցում։
«Մենք մեծ գումարներ ենք ծախսել ուկրաինացիներին օգնելու համար: Դա ՆԱՏՕ-ի և Արևմտյան Եվրոպայի պաշտպանության մասին է: Պետք է վստահ լինենք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի կարող հաջողության հասնել», - ասել է Բայդենը: