Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում արծաթե մեդալ է նվաճելԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում 10․000-երորդ պարեկություն է իրականացրելՀորմուզի նեղուցում հարձակվել են 15 հնդիկ նավաստիներով լցանավի վրաԵՄ-ն Վրաստանի բնակչությանը 38 միլիոն եվրոյի ֆինանսավորում է հատկացնումՀոգեբանորեն հյուծված հասարակությունն անընդունակ է իրականությունը գնահատելով ընտրություն կատարելԼուկաշենկո․ Թրամփը Ուկրաինային իր պայմաններն է թելադրումՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս էՓեզեշքիան․ «Հայաստանի հետ քննարկել ենք համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը»Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել է. Armlur.amՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միանալ աշխատանքներինԿոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոցԱլեքսանդր Լուկաշենկոն ժողովրդական աշխարհազորի ջոկատում սամբոյի հնարք է ցույց տվելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԽաչատուրյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պաշտպանության հարցերԻնչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունըԴմիտրիև․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են տվյալների կենտրոնների համատեղ ստեղծման հնարավորությունըԿոբախիձեն անդրադարձել է Երևանում անցկացվող COP17 համաժողովինՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՀռոմում դպրոցականները ճայթուկներով հարձակվել են Կրթության նախարարության շենքի վրաԳուտերեշը Բաղրամյան 26–ում հայտարարել է, որ տպավորված է Հայաստանից ու ԵրևանիցՊուտին․ Ուկրաինայում անվտանգության գոտու ստեղծման հարցը բանակցությունների առարկա չի դառնաՀռոմի պապը Պուտինին կոչ է արել հրադադար հաստատելԲնության պահպանությունը պետք է լինի կայուն զարգացման քաղաքականության անբաժանելի մասը. ՀՀ նախագահՄենք Թուրքիայի հետ ջրային ոլորտում համագործակցության ներուժ ունենք. ՓաշինյանԵԱՏՄ-ում քննարկվել է միասնական տրանսպորտային տարածքի ձևավորման հարցը«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովըՈստիկանություն է ներկայացվել նախկինում դատապարտված 106 անձԿասեցվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունըՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանԽցանված արդարադատություն․ Խաչիկ Գալստյանի հայտարարությունը տնային կալանքիցԿԽՄԿ-ն դեռ չի տեսակցել ՀՀ ներխուժած ադրբեջանցունԿասեցվել է տանձի և թարխունի համերով գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունըԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էՀՀ ԱԳ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության հարցերՈւկրաինան անօդաչուով հարձակում է իրականացրել Բելգորոդի երթուղային ավտոբուսի վրա. կան վիրավորներԼոռու մարզի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ տղամարդը ծխահարվել էԵրկուշաբթի լույս չի լինի Երևանի 3 վարչական շրջանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներումՆկատեցի՞ք, COP17-ի գագաթնաժողովին ինչպես տեղ ու դադար չկա եվրոպացի առաջնորդների ներկայությունից. Ինչպե՞ս նկատեիք, որը չկա. Հակոբ ԲադալյանԻրական Հայաստանում հայը պետք է լինի ճորտացված գյավուր ու սրանք դրա հետ խնդիր չունեն. Կոնստանտին Տեր-Նակալյան
Մամուլ

Հայաստանը կարող է 5-7 կոնվենցիայով Ադրբեջանի դեմ դատական հայց բացել. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Ո՛չ Հայաստանը, ո՛չ էլ Ադրբեջանը Հաագայի դատարանի ընդհանուր իրավազորությունը չեն ճանաչել՝ ճանաչել են հատուկ իրավազորությունը, ինչը նշանակում է, որ միայն կոնկրետ կոնվենցիայի շրջանակներում կարող է վեճը բարձրանալ այդ դատարան։ Չկա այդպիսի կոնվենցիա, որի կողմերն են Հայաստանն ու Ադրբեջանը, եւ որը վերաբերում է այն հարցերին, որոնք շոշափվում են Ալիեւի եւ Էրդողանի կողմից»,- ասում է իրավաբանական գիտությունների թեկնածու, միջազգային իրավունքի մասնագետ Տարոն Սիմոնյանը։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 20- ին Ադրբեջանի կողմից օկուպացված Ջրականի Կովսական քաղաքում օդանավակայանի բացման ժամանակ Թուրքիայի նախագահ Էրդողանն Ադրբեջանի նախագահ Ալիեւին խորհուրդ է տվել Հայաստանից փոխհատուցում պահանջել։ «Այս հարցը պետք է բարձրացնել Հաագայի դատարանում և փոխհատուցում պահանջել։ Պետք է նրանց պատին դեմ տալ այս հարցում: Համաշխարհային հանրությունը պետք է տեսնի նրանց դեմքը։ Մենք պետք է աշխարհին ցույց տանք նրանց իրական դեմքը»,- հայտարարել է Էրդողանը:

Ըստ Սիմոնյանի՝ ՄԱԿ-ի արդարադատության դատարանը չունի իրավազորություն՝ նման հարցեր քննարկելու։ Եվ եթե Ադրբեջանի ու Թուրքիայի նախագահներն այդքան շատ են ոգեւորված, ապա մյուս տարբերակը ՄԱԿ-ի միջոցով դատարանից Գլխավոր ասամբլեայի կամ Անվտանգության խորհրդի խորհրդատվական եզրակացություն հայցելն է։ Սակայն այդ խորհրդատվական եզրակացությունը քաղաքական գործընթաց է, պետք է Գլխավոր ասամբլեայում մեծամասնություն հավաքեն, որ դիմեն դատարան, կամ Անվտանգության խորհրդում պետք է մեծամասնություն ունենան, որ դիմեն դատարան։ Եվ երկրորդ հանգամանքը՝ խորհրդատվական եզրակացությունն ունի խորհրդատվական բնույթ, եւ այն պարտադիր չէ։ Պարտադիր կատարման է ենթակա, երբ պետությունը ճանաչում է Հաագայի ընդհանուր իրավազորությունը՝ դատարանը վճիռ է կայացնում՝ դու կատարում ես։

Մեր հարցին, որ ադրբեջանական կողմից պարբերաբար թեզեր են հնչել՝ Հայաստանին պատասխանատվության ենթարկել՝ Արցախի բնական ռեսուրսներն օգտագործելու համար, Սիմոնյանն ասաց․ «Իրենք մտածում են, որ կարող են Եվրադատարան դիմել, այնինչ երեկ Էրդողանը խոսում էր Հաագայի մասին։ Եվրադատարան կարող են դիմել, սակայն վստահ եմ, որ այդտեղ էլ կարող ենք Ադրբեջանին պատասխանել, բայց այստեղ մեխանիզմի առումով է։ Խնդիրը նաեւ բովանդակային առում ունի, Հայաստանը որեւէ առնչություն չունի Արցախի Հանրապետության ներսում տնտեսության կազմակերպման հետ, այսինքն՝ Արցախի Հանրապետությունն ինքն է օգտագործել իր տարածքները, իր հողերը, իր ռեսուրսները։ Եվ որպեսզի Հայաստանին պատասխանատվության կանչեն, նախ պիտի ապացուցեն, որ Հայաստանը ոչ իրավաչափ վարքագիծ է կատարել, եւ երկրորդը, այն գործողությունները, որ կատարվել են Արցախում, վերագրելի են Հայաստանին։

Այստեղ էլ խնդիրներ կան, դա բովանդակային է, դա դատարանի քննարկման թեման է։ Չնայած մենք ունենք «Չիրագովն ընդդեմ Հայաստանի» գործը, որն ի վնաս Հայաստանի է, եւ այնտեղ որոշակի առումով խոցելի տեղեր ունենք, որտեղ մասնակիորեն դատարանն ընդունել է, որ Հայաստանը վերահսկողություն է իրականացնում որոշ տարածքների նկատմամբ: Բայց այդ մեղադրանքը, որ նրանք ներկայացնում են, հենց այնպես օդում ասելով չէ․ նախ պետք է ապացուցեն, որ հանցագործություն է կատարվել։ Եվ երկրորդը՝ պատճառահետեւանքային կապով այդ գործողությունները վերագրելի են Հայաստանին՝ սա էլ բովանդակայինն է։

Այսինքն՝ այդ գործն այդքան էլ հեշտ չէ, որ կանգնել ասում են։ Պարզապես իրենք քաղաքական, դիվանագիտական ճնշման համար այդպիսի հայտարարություններ են անում, որպեսզի Հայաստանին ասեն՝ տեսեք, սա էլ ձեր դեմ կարող ենք դնել։ Մենք էլ պիտի ասենք, որ առնվազն հինգից-յոթ կոնվենցիա ունենք, որ ձեր դեմ կարող ենք դատական գործ սկսել։ Մերոնք չեն ասում՝ երեւի դրա համար էլ բերաններն այդքան մեծ են բացում մեր հակառակորդները»։

Միջազգային իրավունքի մասնագետը հիշեցնում է, որ այդ կոնվենցիաներից են, օրինակ, պատանդներ վերցնելու դեմ, պատանդներին քաղաքական նպատակով շահարկելու կոնվենցիաները, ինչը որ Ադրբեջանը հիմա անում է։ Այս կոնվենցիաների շրջանակներում թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը ՄԱԿ-ի դատարանի հատուկ իրավազորությունը ճանաչել են։ Մյուսը խոշտանգումների դեմ պայքարի կոնվենցիան է, որը ե՛ւ Հայաստանը, ե՛ւ Ադրբեջանը ճանաչել են դատարանի իրավազորությունը։ Մյուսը վարձկանների դեմ պայքարի, ահաբեկչության դեմ պայքարի դեմ կոնվենցիաներն են: Դրանով ցանկը չի ավարտվում։ Ցանկության պարագայում հայկական կողմը կարող է որպես պատասխան հենց այդ կոնվենցիաների մասին բարձրաձայնել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: