Մասադիկով․ «Ռուբեժ-2026»-ը բարձրացրել է ՀԱՊԿ հավաքական ուժերի պատրաստվածության մակարդակըՍևանի համար պատմական տարի․ ոռոգման նպատակով լճից բաց թողնված ջրի ծավալը կազմել է 75,3 մլն խմԿԸՀ-ն սահմանել է ՏԻՄ ընտրություններին մասնակցելու համար փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետներըՏարվա ընթացքում Ոստիկանության գվարդիան բացահայտել է հանցագործության շուրջ 660 դեպքՀԷՑ-ը պատրաստվում է COP17-ին․ Երևանում և մարզերում կուժեղացվի էլեկտրամատակարարման վերահսկողությունըՎահագն Խաչատուրյանը քննարկել է 2028-ի Համահայկական խաղերի նախապատրաստական աշխատանքներըՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը Օդեսայի մարզում հարվածել են երկու չորաբեռնատար նավի և լցանավիԳալյանն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են արդարադատության ոլորտում համագործակցության խորացումըՈստիկանության գվարդիայի ծառայողները ինքնասպանության փորձ են կանխել«Ապրելու երկիր»-ը կմասնակցի Ջերմուկի ՏԻՄ ընտրություններինՄ-4 ճանապարհի 143-րդ կմ-ին հեռացվել են երթևեկությանը վտանգ սպառնացող ժայռաբեկորներըՊեսկովը հերքել է 2026-ին Ռուսաստանում 300 հազար մարդու մոբիլիզացիայի ծրագրերի մասին տեղեկություններըԹրամփ․ Իրանը ցանկանում է համաձայնության գալ ԱՄՆ-ի հետԵԱՏՄ-ի և ՇՀԿ-ի երկրների ապրանքաշրջանառությունը 2026-ի առաջին կիսամյակում աճել է 17%-ովՓրկարարները հայտնաբերել են Խուստուփ լեռան տարածքում մոլորված քաղաքացիներինՍեպտեմբերի 19-ին «Եռաբլուրում» կանցկացվի զոհվածների հիշատակին նվիրված սգո երթՊուտին․ Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի արտահանման պատվերները գերազանցել են 70 մլրդ դոլարըՄահացել է Մակրոնի կնոջը տղամարդ անվանած լրագրողուհինՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը Օդեսայի մարզում հարվածել են ուկրաինական բանակի համար բեռներ տեղափոխած նավերինՌուբինյանը պարգևատրելու մասին կարգադրություն է ստորագրելԷրդողանը վերջին անգամ է լինելու նախագահի թեկնածուՎրաերթ՝ Երևանում․ վրաերթի է ենթարկվել 55-ամյա հետիոտնըՀԱՊԿ-ի արագ արձագանքման հավաքական ուժերը պատրաստ են դիմակայելու ժամանակակից սպառնալիքներին․ ՍերդյուկԱնվավեր է ճանաչվել Մասյացոտնի թեմի հոգևորականին բանկային գործարքներին օժանդակելու որոշումըՎրաստանը կարող է օրինակ ծառայել այլ երկրների համար․ ՄԱԿ-ի Զբոսաշրջության կազմակերպության քարտուղարԱԱԾ օպերատիվ-մարտական ստորաբաժանումը նշել է կազմավորման 30-ամյակըԿոստանյան․ Հայաստանի արտաքին քաղաքականությունը վերջին տարիներին դարձել է շահերի վրա հիմնվածՎեհափառը «Save Armenia»-ի պատվիրակության հետ քննարկել է հայ գերիների և Արցախի ժառանգության հարցըԱննա Գրիգորյանը դեսպանների ուշադրությունն է հրավիրվել դատաիրավական համակարգում առկա խնդիրներինՓաշինյանը Ֆրանկֆուրտում գործարարների հետ քննարկել է Հայաստանի տնտեսական հնարավորություններըՍմբատաբերդ տանող ճանապարհին «ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորում․ Բելառուսի 6 քաղաքացիներ վնասվածքներ են ստացելԵԱՀԿ-ն և ՇՀԿ-ն ստորագրել են 2027-2030 թվականների համատեղ միջոցառումների ծրագիրըԵրիտասարդական քաղաքականությունը կառավարության գործունեության առաջնահերթ ուղղություններից է. նախարարԿանխատեսելի տնտեսական դժվարությունների առաջ կարող է կանգնել Եգիպտոսը․ ՈսկանյանԴատավորը որոշեց դատական նիստերն անցկացնել Գագիկ Խաչատրյանի բացակայությամբԳերագույն հոգևոր խորհուրդն անընդունելի է համարել իշխանությունների՝ Եկեղեցու ներքին կյանքին միջամտելու շարունակվող քաղաքականությունըՊԵԿ-ը բացահայտել է բջջայինների և համակարգչային տեխնիկայի ներմուծման ու ստվերային իրացման փոխկապակցված շղթաՀայաստանի և Ադրբեջանի ժողովուրդները ընդունել և պաշտպանել են խաղաղությունը․ ՓաշինյանՎեհափառ Հայրապետի ու Սրբազան Հայրերի գործով դատական նիստը հետաձգվեցԵրևանի կողմից ՀԷՑ-ի ազգայնացման հիմնավորումները խիստ կասկածելի են․ ԳալուզինԻրանում սկսվել են լայնածավալ զորավարժություններԻրավապահները բացահայտել են նախկինում կատարված բնակարանային երեք գnղություն (տեսանյութ)Հավատքն այսօր ամուր հենարան է առկա մարտահրավերները հաղթահարելու ճանապարհին. Վեհափառը՝ համաժողովի մասնակիցներինՀասարակության մեջ դեռևս չենք կարողացել ձևավորել այն հանրային ընկալումը, որ մարդը պետք է լինի հասարակական համակարգի բարձրագույն արժեքը․ ՄԻՊՄԻՊ-ում քննարկվել են տնային կալանքի տակ գտնվող անձանց իրավունքների ապահովման հարցերըԳանձասարը հայկական ժառանգություն ներկայացնելու փորձերը սպառնալիք են տարածաշրջանի խաղաղության գործընթացին. ալբանա-ուդիական համայնքՓրկարարները հայտնաբերել են Խուստուփ լեռան տարածքում մոլորված քաղաքացիներինՔՊ-ական պատգամավորները եվրոպական դեսպանների են ընդունելԱպամոնտաժվել է Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր հատվածում գտնվող՝ Գագիկ Ծառուկյանի կողմից ապօրինի կառուցված Սևանի առանձնատան պարիսպը․ ԴատախազությունՈղբերգական դեպք Ֆիլիպինների դպրոցներից մեկում. կրակոցների հետևանքով զոհվել է 6 աշակերտ. կա 17 վիրավոր
Քաղաքականություն

Այս չքաղաքականացված վիճակում մենք վերածվելու ենք հերթական Ազովստալի. Վահե Հովհաննիսյան

Պետք է արագ մոբիլիզացնել ուժերն ու դառնալ իրոք քաղաքականացված հասարակություն։ Այս մասին գրել է «Այլընտրանքային նախագծեր խմբի» փորձագետ Վահե Հովհաննիսյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Բողոքի դուրս եկող հանրային խմբերը համատարած ասում են` մի' քաղաքականացրեք, և վստահ են իրենց ճշմարտացիության մեջ։

Պետականության զգացում ունեցող ժողովուրդների բառապաշարում չի կարող լինել «մենք չենք զբաղվում/ես չեմ զբաղվում քաղաքականությամբ» ձևակերպումը։

Իրականում ամեն ինչ քաղաքականություն է` կոշկակարի, բժշկի, վարորդի, ուսուցչի, դասախոսի, տնային տնտեսուհու կողմից ձևակերպված բողոքը, խնդիրը, տրամադրությունը, պահանջը, լուծման հասնելու ճանապարհները. ամեն ինչ քաղաքականություն է։

Սա շատ հին թեմա է, և եթե կհիշեք, մինչև 18 թվականն էլ բոլոր հանրային ուղղորդվող պրոցեսները խորհուրդ էր տրվում չքաղաքականացնել, և ինքնացենզուրան արդյունավետ աշխատում էր։

10 հազար դրամով քվեարկող տասնյակ հազարավոր ընտրողներն էլ չէին զբաղվում քաղաքականությամբ, փողով ընտրվողներն էլ, ռեյտինգային քվեարկությամբ ընտրված պատգամավորներն էլ։

Իսկ հիմա ընդհանրապես ունենք մի վիճակ, երբ Ղարաբաղի հարցն էլ քաղաքականություն չի, միջանցքն էլ, սահմանն էլ, զոհերն էլ։ Այդ ամենն արդեն կենցաղ է։

Ավելին. խորհրդարանական մեծամասնությունն էլ արդեն չի զբաղվում քաղաքականությամբ, քաղաքական ընդդիմությունն էլ, նախկին նախագահների ձևաչափն էլ. ոչ ոք։

Սոցցանցերում ամեն հերթական հիմարություն գրելը, սովորական դարձած` հայհոյանքներով հրապարակային խոսք լսելն ու տարածելը. էս ամենը նույնպես արդեն քաղաքականություն չէ, արդեն մեր կերպարի բաղկացուցիչ մասն է։

Մի վայրկյանում, հրատապ կերպով հակառուսական դառնալը` առանց մտածելու Արցախի 150 հազարանոց հայության անվտանգության մասին, մեծ-մեծ բրդելը նույնպես ոչ թե քաղաքականություն է, այլ` մտավոր-ազգային նեոքոչվորություն։

Իրենց բուհերի միավորման դեմ պայքարող, բայց խնդիրը չքաղաքականացնող ուսանողներին վաղը կարող է սպառնալ Ախունդովի անվան բուհի հեռանկարը: Բայց նրանք կա'մ այդ մասին չգիտեն, կա'մ չեն ուզում իմանալ, կա'մ նրանց լավ չի բացատրվում։

Է եթե այս երկրում ոչ ոք չզբաղվի քաղաքականությամբ, պարզ է, որ դրանով կզբաղվի Ադրբեջանը։

Եթե խորհրդարանական ընդդիմությունը չի մասնակցում ՏԻՄ ընտրություններին, ուրեմն Իշխանասարում էլ կռվից 10 րոպե հետո կքվեարկեն ՔՊ-ի օգտին։

Բայց ինչո՞ւ սևեռվել մի փոքրիկ հեռավոր գյուղի վրա։ Մայրաքաղաք Երևանի ընտրած քաղաքապետերին հիշեք` թե' մինչև 2018, թե' դրանից հետո։

Ինչո՞ւ այդպես արեցինք, ինչո՞ւ պետություն չտեսած քաղաքացուն կրթելու և նրա մեջ պետական մտածողություն սերմանելու փոխարեն նրան թրաֆիքինգի ենթարկեցինք։ Դա թրաֆիքինգ էր` բառիս բուն իմաստով` 10 հազար դրամից մինչև վարչական ու կրիմինալ ռեսուրսի կիրառում. կասեք` չի եղել նման բան, բայց չէ՞ որ ձայն բերողները, լցնողները, առնողները, ծախողները, հաշվողները այսօր դեռ կենդանի են` որպես պետականության փլուզման կենդանի հուշարձաններ։

Ի դեպ, հաշվողների մասին. մի զարմա՜նք, մի զայրո՜ւյթ` ԿԸՀ նոր նախագահ Վ. Հովակիմյանի շուրջ. ընդդիմությունը նույնիսկ ուզում է բողոքարկել ՍԴ-ում, իբր` նախորդները, որ ավելի կրթված ու ավելի սահուն էին խոսում, ավելի լա՞վն էին՝ 1995-ից սկսած` բոլորը։ Ինչո՞ւ եմ այս մասին գրում. շատերին կարող է թվալ, որ հիմա ժամանակը չէ կամ տեղին չէ դրա մասին խոսելը, ավելի հրատապ խնդիրներ կան։

Գուցե. ուղղակի ունեմ մի ծանր զգացում, որ հնարավոր է` Հայաստանի ամբողջական տարածքում այլևս չլինեն ընդհանուր համապետական ընտրություններ։

Ու հարցը նույնիսկ այն չէ, որ 10 հազար վերցնող ընտրողը մանաթով էլ կվերցնի, այլ այն, որ պետականության փլուզումների ժամանակ ընտրություններ չեն լինում։ Օրինակ` Արցախում նախագահական և Աժ ընտրություններ գրեթե անհնար է պատկերացնել, Սիրիայում չեն եղել երկար ժամանակ, Ուկրաինայում հնարավոր չէ։ Իսկ Հայաստանը շատ մոտ է այդ ցանկը համալրելուն։

Պետք է արագ մոբիլիզացնել ուժերն ու դառնալ իրոք քաղաքականացված հասարակություն։ Այս խնդիրը պետք է սկսել լուծել կիրառական եղանակներով` դուրս գալով զուտ տեսական քննարկումների տիրույթից։

Հակառակ դեպքում, մեր այս «քաղաքակիրթ», չքաղաքականացված վիճակում մենք վերածվելու ենք հերթական Ազովստալի, որը ոչնչացման կամ լավագույն դեպքում` փոխանակման է ենթակա։

Շարունակելի»։