Նգոլո Կանտեն ամռանը չի տեղափոխվի «Ռեալ»
Ինչպես տեղեկացնում է El Nacional-ը, «Չելսիի» կիսապաշտպան Նգոլո Կանտեն հաջորդ ամառ չի տեղափոխվի «Ռեալ»՝ հայրենակից Աուրելիեն Չուամենիի ներկայության պատճառով։
Կանտեի պայմանագիրն ավարտվում է մրցաշրջանի վերջում, և կիսապաշտպանը դժվար թե երկարաձգի պայմանագիրը «Չելսի»-ի հետ: Հաղորդվում է, որ շատ ակումբներ հետաքրքրված են նրան անվճար ձեռք բերելով:
Այնուամենայնիվ, Չուամենիի հիանալի մարզավիճակի պատճառով Կանտեն չի ցանկանում նստել պահեստայինների նստարանին և փոխարենը կմիանա այն ակումբին, որտեղ երաշխավորված է լինելու իր հիմնական ելույթները թիմում: