Կարիմ Բենզեման նոր պայմանագիր կկնքի «Ռեալի» հետ
2022 թվականի «Ոսկե գնդակի» դափնեկիր Կարիմ Բենզեման պատրաստվում է նոր պայմանագիր կնքել Մադրիդի «Ռեալ»-ի հետ։
Նոր պայմանագրով նա կմնա ակումբում մինչև 2024 թվականի հունիսը, ըստ Ֆաբրիցիո Ռոմանոյի։ Բենզեմայի գործող պայմանագիրը նախատեսված էր մինչև 2023 թվականի հունիսը։
Ավելին, 34-ամյա ֆուտբոլիստը հայտարարել է, որ կարիերան ավարտելու է Մադրիդի «Ռեալ»-ում «Ոսկե գնդակի» հանձնման արարողության ժամանակ։