«Ռեալ»-ը կարող է նոր պայմանագիր կնքել Մարկո Ասենսիոյի հետ
Մադրիդի «Ռեալ»-ը նախատեսում է նոր բանակցություններ սկսել Մարկո Ասենսիոյի հետ 2022 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնությունից հետո, որը կկայանա Քաթարում, հայտնում է Sport-ը։
Սա իսպանացու պայմանագրի վերջին տարին է, և երկարաձգման մասին բանակցությունները վաղուց փակուղի են մտել:
26-ամյա խաղացողը կարծես թե մտել է Կառլո Անչելոտիի ծրագրեր, և իտալացին աջակցում է Ասենսիոյին։