«Միլանը» ցանկանում է թիմ հրավիրել Ռոբերտո Ֆիրմինոյին
Calciomercato-ն հայտնում է, որ «Միլան»-ը հետաքրքրված է «Լիվերպուլ»-ի հարձակվող Ռոբերտո Ֆիրմինոյի ծառայություններով։
Բրազիլացին «Լիվերպուլ»-ում մշտական խաղացող չէ, և նրա պայմանագրի ժամկետը լրանում է մրցաշրջանի ավարտին:
Ռոսոներիները հետաքրքրված են բրազիլացու անվճար տրանսֆերով, եթե Ֆիրմինոն չերկարաձգի պայմանագիրը: Բրազիլացու ծառայություններով հետաքրքրված է նաև «Յուվենտուս»-ը: