Ո՞վ կարող է այսօր ասել, որ Երրորդ համաշխարհային պատերազմը չի բռնկվի. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն խոսել է Երրորդ աշխարհամարտի մասին: Այս մասին գրում է Ria.ru-ն:
«Դե, ո՞վ կարող է այսօր ասել, որ Երրորդ համաշխարհային պատերազմը չի բռնկվի։ Մենք ավելի մոտ ենք դրան, քան երբևէ։ Բայց ես չեմ հավատում, որ Երրորդ համաշխարհային պատերազմը տեղի կունենա։ Որովհետև վտանգն այն է, որ Երրորդ համաշխարհային պատերազմը կհանգեցնի բոլորի և ամեն ինչի կործանմանը: Իսկ ո՞վ է ուզում մեռնել այսօր»,- ասել է Լուկաշենկոն։