Թուրքիան բանակցում է ամերիկյան F-16 կործանիչների այլընտրանքների շուրջ. Էրդողան
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ երկիրը բանակցում է ամերիկյան F-16 կործանիչների այլընտրանքների շուրջ, ԱՄՆ-ն Անկարայի համար միակ ելքը չէ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Այս պահին ԱՄՆ նախագահի կարծիքը դրական է: Իհարկե, Ամերիկան մեզ համար միակ ելքը չէ։ Անհրաժեշտության դեպքում, ինչպես S-400 համակարգերի դեպքում, մենք բանակցում ենք ԱՄՆ-ից դուրս այլընտրանքների շուրջ: Մենք այլընտրանքներ ունենք»,- Ադրբեջանից վերադառնալուն պես ինքնաթիռում լրագրողներին ասել է Էրդողանը։