Միլանի և Լեաոյի միջև բանակցությունները երկար և դժվար կլինեն. Ջանլուկա դի Մարցիո
«Միլանի» և պորտուգալացի հարձակվող Ռաֆայել Լեաոն շարունակում են բանակցությունները նոր պայմանագրի շուրջ, հայտնում է իտալացի լրագրող Ջանլուկա դի Մարցիոն սոցցանցում։
Երկու կողմերի ներկայացուցիչներն արդեն միմյանց միջև հանդիպում են անցկացրել, որը տևել է ավելի քան մեկ ժամ։ Բայց ամեն ինչ չի ավարտվի մեկ զրույցով, և կողմերը շուտով կրկին կհանդիպեն, ասել է աղբյուրը։ Դի Մարցիոյի խոսքով՝ բանակցությունները նախատեսված են երկար ժամանակ, և դրանք դժվար կլինեն, քանի որ խաղացողը շատ բարձր պահանջներ ունի։
Ռաֆայել Լեաոն հանդես է գալիս «Միլանում» 2019/2020 մրցաշրջանից, ֆուտբոլիստը իտալական ակումբ է տեղափոխվել Լիլից։ Պորտուգալացին այս մրցաշրջանում Ա Սերիայի ինը խաղում չորս գոլ և նույնքան գոլային փոխանցում է կատարել: