Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիանՀԱՄԱՍ-ը բոլոր պաղեստինյան խմբավորումներին միավորվելու կոչ է արելՌուբեն Ռուբինյանի կարգադրությամբ ԱԺ-ի պարգևատրման գումարը կբաշխվի պատգամավորների և աշխատակազմի միջևԻրանի դեմ ցանկացած ագրեսիա կարժանանա վճռական և հզոր պատասխանի․ ԱրաղչիԻնքնասպանություն գործած Նարեկ Թորոսյանի դեպքով 2 զինծառայող է ձերբակալվել. ArmLurՄեդալներ՝ Վրաստանում անցկացված շախմատի միջազգային մրցաշարիցՏարածաշրջանում, որտեղ մենք չենք կարողանա նավթ վաճառել, ոչ ոք նավթ չի վաճառի․ ՂալիբաֆWildberries-ը սկսել է առաջին վճարումները կատարել վաճառողներին պահեստի վրա հարձակումից հետոԿասեցվել են Անտառային փողոցի 124 հասցեում իրականացվող շինարարական աշխատանքներըՔրիստոսի Խաչափայտի մասունքը կբերվի Արագածի Սուրբ Աստվածածին եկեղեցիՀարավային Կորեայում ընդլայնվում են կիբեռանվտանգության միջոցառումներըԿԸՀ-ն չի մերժել Ն․ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու մասին միջնորդությունըՌուսաստանը բարձր մակարդակով կներկայացվի ԱՄՆ-ում կայանալիք G20 գագաթնաժողովին. ՊեսկովԶելենսկին ամերիկացիների հետ քննարկել է պատերազմի դադարեցման հարցերը. ԼրագրողՄԱԿ-ը կոչ է արել մեծացնել աջակցությունը փախստականներինՄոսկվայի մարզից ավելի քան 33 հազար միգրանտ է արտաքսվելՌուսաստանը ռեկորդային ծավալի նավթ է մատակարարում Հնդկաստանին. BloombergՄի՛ լռեք, մի՛ վախեցեք, մի՛ համակերպվեք բռնապետի քիմքի քմահաճույքին․ Խաչիկ Գալստյանի ուղերձըԿոնգոյում և Ուգանդայում Էբոլայից մահացել է ավելի քան 1000 հոգիԿալանավորված որոշ քաղբանտարկյալների զրկում են անչափահաս զավակների հետ հաղորդակցվելուցՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի մարզումՌուսաստանի ԶՈւ-ն հարվածներ է հասցրել Ուկրաինայի նավահանգիստներին և ծովային նավերին«Mercedes»-ի վարորդը շարժվել է լիցքավորման ժամանակ․ վառելիքաբաշխիչ աշտարակը ընկել է «Nissan»-ի վրաՉինաստանը և Միացյալ Նահանգները համաձայնության են եկել բարձր մակարդակի շփումներ կազմակերպելու հարցումՀայաստանի և Կանադայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններԿալանավորված որոշ քաղբանտարկյալների զրկում են անչափահաս զավակների հետ շփվելու հնարավորությունիցՓաշինյանը և Գերմանիայի կանցլերը անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությանըԲարձր եմ գնահատում ՄԹ աջակցությունը Հայաստանի ժողովրդավարության ամրապնդմանը․ Փաշինյանը՝ ԲըրնհեմինՃամբարակի զորամասում միջադեպի հետևանքով մահացած Նարեկ Թորոսյանն իմ ուսանողն էր․ Տիգրան ԱբրահամյանԻրանի դեմ պատերազմում ԱՄՆ-ն արդեն ունի 18 զոհ և 500 վիրավորՀրդեհ է բռնկվել Գավառ-Մարտունի ճանապարհին գտնվող մատուռում․ այրվել և ջերմահարվել են սրբապատկերներԻրազեկում․ Կոտայքի մարզի Ծաղկաձոր, Չարենցավան և Նոր Հաճըն համայնքներում փորձարկվելու են էլեկտրական շչակներԻնչպե՞ս կանխել երեխաների թունավորումը դեղերից և կենցաղային քիմիական նյութերից Փրկարարները բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամՊենտագոնի ղեկավարը հայտարարել է, որ Չինաստանն ու Ռուսաստանը օգնում են ԻրանինԹերլիցքավորման համար «ԿԱՐՍ» ՍՊԸ-ի լցակայանը տուգանվել է ավելի քան 1,2 մլն դրամով
Հայաստանում մեկնարկում է ամենահնամյա «Թատերական Լոռի» 32-րդ միջազգային փառատոնը. կներկայացվեն 20 երկրի թատրոններ (լուսանկարներ)
Համաշխարհային բանկի՝ Հայաստանի տնտեսության վերաբերյալ հուլիսյան զեկույցն ահազանգում է արդեն ձևավորվող վտանգավոր միտումների մասին. Դավիթ ԱնանյանԴոլարի և ռուբլու փոխարժեքներն աճել են, եվրոյինը՝ նվազելԱրձանագրվել է լրագրողների ու լրատվամիջոցների իրավունքների խախտումների 42 դեպք Անահիտ Ավանեսյանն այցելել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ Մեքենան Եղեգիս-Շատին ավտոճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին ու քարերին
Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի. ԿԸՀ-ն մերժել է Դատախազության միջնորդությունը
Ուկրաինան այժմ հարձակվում է Ռուսաստանի խոշորագույն մսամթերք արտադրողի օբյեկտների վրա«Խոսրովի անտառ» արգելոցի ֆոտոթակարդներն արձանագրել են կովկասյան ընձառյուծի
Պաշտոնանկություններ ԱԺ-ում՝ Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով
Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի շրջանավարտների պաշտոնների նշանակման վիճակահանությունըՎառելիքի շուկայում Ռուսաստանի առջև ծառացած դժվարությունները ժամանակավոր են և չեն ազդի տնտեսական աճի վրա․ Պուտին
Երեկ մահացած զինծառայող Նարեկ Թորոսյանը Հայ-Ռուսական համալսարանի ուսանող էր. ՀՌՀ-ի ցավակցությունը
Յուրաքանչյուր ապօրինի անտառահատում պետք է ստանա խիստ իրավական գնահատական․ ՆԳ նախարար
Վազող տողեր

Արցախի ապագան առանց ՌԴ երաշխավորության, ես այլևս չեմ պատկերացնում․ Արայիկ Հարությունյանն ավելի վստահելի երաշխիքներ է ակնկալում ՌԴ-ից

Մենք պետք է գիտակցենք, թե ինչ խնդիրներ ունենք՝ կապված գազի մատակարարման, հոսանքի ու կապի անխափան աշխատանքի հետ։ Այս մասին Արցախի Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում ասել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը:

Նա նշեց, որ առանց խաղաղապահների, հիշյալ խնդիրների լուծման համար որևէ տիպի շփում տեղի չի ունենում։

Ինչ վերաբերում է քաղաքական խնդիրներին, ապա Արայիկ Հարությունյանը նկատում է, որ դեռ որևէ հստակեցում չկա։

«Պետք է գնահատենք՝ ինչ է տալու մեզ Բաքվի հետ ուղիղ բանակցությունները։ Եթե դրանով մենք կարող ենք պահել մեր դե ֆակտո անկախությունն ու կայունությունը, ապա պարտավոր ենք բանակցել՝ չզիջելով մեր ինքնորոշման իրավունքը և կասկածի տակ չդնելով մեր անկախության ճանապարհը»,- նշեց Արցախի նախագահը։

Նրա խոսքով՝ դեռ պետք է քաղաքական ուժերով որոշում կայացնեն՝ արդյոք ընդունում են այդ առաջարկությունները, ինչ լիազորություններ են ունենալու բանակցողներնը կամ այդ հանդիպման մասնակիցները։

Հարցին՝ ինչպե՞ս է գնահատում ռուս խաղաղապահների գործունեության արդյունավետությունն Արցախում, Հարությունյանն ասաց. «Նախ պետք է շնորհակալություն հայտնել Ռուսաստանին և Ռուսաստանի ղեկավարությանը նախագահի գլխավորությամբ, որ կանխել են պատերազմի շարունակությունը, որը մեզ համար անդառնալի հետևանքներ կարող էր ունենալ։

Ընդհանուր առմամբ, Արցախի ապագան առանց Ռուսաստանի ներկայության որպես խաղաղապահ զորակազմ, թե այլ առաքելություն, ես չեմ պատկերացնում։ Այո, մեզ համար անկախությունն է գլխավորը, ազգերի ինքնորոշման իրավունքը, բայց առանց Ռուսաստանի երաշխավորման ես չեմ պատկերացնում»,- ասաց Արայիկ Հարությունյանը։

Նա հույս ունի, որ շուտով կհասնեն մինչպատերազմյան շրջանի ցուցանիշներին և Արցախի ապագան կապում է Ռուսաստանի հետ։

«Արցախի ապագան առանց ՌԴ երաշխավորության, ես չեմ պատկերացնում»,- ասաց Արցախի նախագահը։ 

Միևնույն ժամանակ Արայիկ Հարությունյանը նկատում է, թե կարող է հարց առաջանալ այն առումով, որ նախկինում Արցախի անվտանգության երաշխավորը հանդիսանում էր Հայաստանը։ Սակայն այսօր արդեն, ըստ Հարությունյանի, այլ իրավիճակում է Արցախը։

«Գիտեք, կոնֆլիկտն արդեն Հայաստան-Ադրբեջան կամ Արցախ- Ադրբեջան չէ։ Ցավոք, վաղուց, կոնֆլիկտը շատ ավելի խորն է։ Կա Ադրբեջանի և Թուրքիայի միջև Շուշիի հռչակագիր, և այս պատերազմի ընթացքում Թուրքիայի դերակատարությունը քաղաքական պրոցեսներում...

Տարածաշրջանում վաղուց արդեն Թուրքիայի դերակատարությունը շատ ավելին է, քան կար մինչև 44-օրյա պատերազմը, դրա համար ոչ միայն խաղաղապահ առաքելություն ենք պատերացնում Ռուսաստանի կողմից, այլ ավելի վստահելի երաշխիքներ ենք ակնկալում ՌԴ կողմից»,- ասաց Հարությունյանը։