Ուկրաինայի Զինված ուժերը կարող են ազատագրել Խերսոնը. The New York Times
Ուկրաինայի Զինված ուժերը կարող են ազատագրել Խերսոնը և զգալի առաջխաղացում կատարել Դոնբասում մինչև դեկտեմբեր: Այս մասին գրում է The New York Times-ը:
Ուկրաինական ճնշման տակ գտնվող ռուսական ուժերի առանձին ստորաբաժանումները կարող են քանդվել, ինչը թույլ կտա Ուկրաինային վերականգնել վերահսկողությունը Խերսոնի և Դոնբասի քաղաքների նկատմամբ։
Ընդհանուր առմամբ, ռազմական գործողությունները, ամենայն հավանականությամբ, կշարունակվեն ևս մի քանի ամիս:
Կարևոր գործոնները, որոնք կազդեն իրադարձությունների ընթացքի վրա, ձմեռային եղանակային պայմաններն են,- նշվում է հոդվածում: