Ռուս-իրանական հարաբերությունները լուրջ խնդիր են աշխարհի համար. Իսրայելի վարչապետն անհանգստացել է
Իսրայելի վարչապետ Յաիր Լապիդը խոսել է Ռուսաստանի և Իրանի հարաբերությունների մասին:
Այս մասին տեղեկանում ենք Ria.ru-ից:
«Ռուս-իրանական հարաբերությունները լուրջ խնդիր են ոչ միայն Իսրայելի, այլ նաև Ուկրաինայի, Եվրոպայի և ամբողջ աշխարհի համար: Իրանը վտանգավոր ահաբեկչական պետություն է, և Ռուսաստանի հարաբերությունները նրա հետ սպառնում են ողջ աշխարհին»,- ասել է նա: