Էրդողանը հայտարարել է, որ Բաքուն պետք է «փոխհատուցում» պահանջի Երևանից
Հայաստանը պետք է Ադրբեջանին «փոխհատուցում» վճարի պատճառված վնասի համար: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Նա բացատրել է, որ խոսքը գնում է Ղարաբաղի և «Արևելյան Զանգեզուրի» լայնածավալ ավերածության մասին գրեթե 30 տարվա հայկական «օկուպացիայի» ընթացքում, հաղորդում է «Интерфакс-Азербайджан»-ը։
Ավելի վաղ Ալիևը հայտարարել էր, որ ադրբեջանա-թուրքական գործընկերությունն ազդանշան կլինի նրանց համար, ովքեր կհամարձակվեն հարձակվել Ադրբեջանի վրա։ Նա ընդգծել է, որ Բաքվի և Անկարայի միությունը կարևոր գործոն է տարածաշրջանում կայունության համար։ Ալիևը նաև նշել է, որ Թուրքիայի դիրքերը համաշխարհային ասպարեզում ամրապնդվում են, և բոլորը պետք է հաշվի առնեն այս հանգամանքը։