Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է 2 դի. երիտասարդներից մեկը ՌԴ քաղաքացի է (լուսանկարներ)
Հոկտեմբերի 20-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։30-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Դավիթաշենի կամրջի տակ դիեր կան։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, պարեկները սահմանազատել են տարածքը։
Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի 103 շտապօգնության թիվ 22 բժիշկների բրիգադը, ովքեր արձանագրել են 2 տղամարդու մահը։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզել են, թե ում դիերն են հայտնաբերվել: Այս մասին էլ հայտնում է Armlur.am-ը: Լրատվամիջոցին հայտնի է դարձել, որ Դավիթաշենի կամրջի տակ մահացած տղամարդկանցից մեկը ՌԴ քաղաքացի Տիգրան Վերեշչակն է , որը 21 տարեկան էր, իսկ մյուսը՝ ՀՀ քաղաքացի Արսեն Այվազյանն է՝ 16 տարեկան:
Տեղի ունեցածը ինքնասպանություն է, սպանություն, թե դժբախտ պատահար, պարզվում է։ Իսկ քննչական բաժնում քրեական վարույթը նախաձեռնվել է սպանություններ հատկանիշներով։