Նոր մանրամսներ «Ֆլեշ» ՍՊԸ-ում առաջացած հրդեհի հասցրած վնասներից
«Ֆլեշ» ՍՊԸ-ի հրդեհը գնահատվել է «3-րդ աստիճան»-ի բարդության:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արցախի պողոտայի թիվ 42 հասցեում գտնվող «ՖԼԵՇ» ՍՊԸ-ին պատկանող ՎՔՆ բազայում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 13.47-ին, մարվել` 13.51-ին:
Ամբողջությամբ այրվել է 1 ռեզերվուար՝ մոտ 700 տ. տարողությամբ պահեսատվորած բենզինով:
Ավելի վաղ հայտնել էինք, որ հունվարի 17-ին, ժամը 12.48-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Արին Բերդ փողոցի թիվ 4/2 հասցեում գտնվող «Ֆլեշ» ՍՊԸ-ի պահեստում:
Դեպքի վայր են մեկնել տասը մարտական հաշվարկ, ՃԿԱԿ օպերատիվ խումբը, ԱԻԱԽ-ն, «Հարավ-կովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ին պատկանող հրշեջ գնացքը և մեկ ավտոսանդուղք: