Ինդոնեզիան կարող է կազմակերպել Բայդեն-Պուտին հանդիպում
Ինդոնեզիայի իշխանությունները G20-ի գագաթնաժողովում հանդես կգան որպես Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի բանակցությունների կազմակերպիչներ, եթե երկու երկրի ղեկավարները ներկա գտնվեն ֆորումին, գրում է ՌԻԱ Նովոստին։
Ինչպես հայտարարել է Ռուսաստանում Ինդոնեզիայի դեսպան Խոսե Անտոնիո Մորատո Տավարեսը, Ջակարտան նման միջոցառումների անցկացման փորձ ունի։
«Ինդոնեզիան շատ ուրախ կլիներ դա անել: Մենք դա արել ենք նախկինում: Օրինակ, Կամբոջայում հակամարտության ժամանակ Ինդոնեզիան Ջակարտայում ոչ պաշտոնական հանդիպումներ էր կազմակերպել Վիետնամի և Կամբոջայի առաջնորդների միջև, որոնց միջև այն ժամանակ տարաձայնություններ կային», - բացատրել է դիվանագետը: