ՀՀ ԱԳՆ-ն ողջունում է Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացմանը
ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդես է եկել Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացման վերաբերյալ հայտարարությամբ։
Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հայտարարության մեջ ասվում է.
«Ողջունում ենք Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ պայմանավորվածությունների իրականացման մեկնարկը, Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումը։
Հայաստանը շահագրգռված է խորացնել փոխշահավետ համագործակցությունը բարեկամ Իրանի հետ»։