ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է Ուկրաինայի զինված ուժերի հարձակման մասին
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը պնդում է, որ Ուկրաինայի զինված ուժերը հարձակում են իրականացրել Խերսոնի, Դոնեցկի և Լուգանսկի շրջաններում։ Այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը, փոխանցում են ռուսական լրատվամիջոցները։
Նրա խոսքով՝ Ուկրաինայի զինված ուժերի մինչև երեք գումարտակ փորձել է ճեղքել ռուսական զորքերի պաշտպանությունը Խերսոնի շրջանի Նովայա Կամենկա - Չերվոնի Յար բնակավայրերի ուղղությամբ։
Բացի այդ, ՊՆ ներկայացուցիչը պնդում է, որ ռուսական զորքերը խափանել են Ուկրաինայի Զինված ուժերի ստորաբաժանումների փորձերը։