Էրդողանը ցանկանում է երկարացնել Աղդամում թուրք զինվորականների մանդատը
Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը փաստաթուղթ է ուղարկել երկրի խորհրդարան՝ Աղդամի թուրք-ռուսական համատեղ մոնիտորինգի կենտրոնում թուրք զինվորականների գտնվելու ժամկետի երկարաձգման մասին։
Այս մասին գրում են թուրքական լրատվամիջոցները։
Մոտ օրերս փաստաթուղթը քննարկման կդրվի Թուրքիայի խորհրդարանում։