Մարիա Զախարովան խոսել է իրանական անօդաչու սարքերի մասին
ԱՄՆ-ն և նրա գործընկերներն օգտագործում են իրանական անօդաչու թռչող սարքերի Ռուսաստան մատակարարելու թեման՝ Թեհրանի վրա ճնշում գործադրելու համար։ Այս մասին ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Բոլոր նման հայտարարություններն անհասկանալի հայտարարությունների հավաքածու են»,- ասաց նա: