Պապիկյանը կասկածում է, որ իրեն ժերտվա կտան. «Հրապարակ»
Մահացել է արձակագիր Վահագն Գրիգորյանը
Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ»Պակիստանը ավիահարվածներ է հասցրել Աֆղանստանում գտնվող թիրախներինՀայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ»Սիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածքԷրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա ԹուրքիայումՄիրզոյանն ու Տլեուբերդին քննարկել են ՀՀ-ի և Ղազախստանի միջև գործընկերության զարգացման հարցերՔասախի նախկին ղեկավարի կողմից 28 հողամաս օտարելու վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել էԽոշոր վթար է գրանցվել «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա․ ջրի որակի հետ կապված որևէ խնդիր չկաՊուտինը հայտարարեց Ռուսաստանում թվային ռուբլու լիարժեք գործարկման մասինՔննարկվել են Հայաստան-Սիրիա երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորություններըՊապոյանն այցելել է «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի մթերման կայանՓարիզում գտել են պատ, որը կարող է հաստատել քաղաքի ծագման հինավուրց պատմությունըՍլովենական մրցավարական անձնակազմը կսպասարկի Հայաստան-Լատվիա հանդիպումըԿաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը․ նա չի կարող այցելել աշխարհասփյուռ համայնքներՈղբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինԼավրովը հայտնել է, որ ՌԴ-ն պատրաստ է Ուկրաինայի շուրջ բանակցությունների՝ առանց ռազմական գործողությունների դադարեցմանԿողմերը հիշատակել են Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը լավագույնս գնահատելու քայլըՆկատելով ոստիկաններին՝ գրպանից նետել է կպչուն ժապավենով փաթեթ և փորձել է փախուստի դիմելՔանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված էՈւելսում բրիտանական ռազմական ինքնաթիռ է կործանվել․ երկու օդաչու կատապուլտացվել ենՆիկոլ Փաշինյանը և Նիկուշոր Դանը քննարկել են Հայաստան-Ռումինիա համագործակցության հետագա քայլերըԲանակում չծառայելու ու ոստիկանություն անցնելու գաղափարը Հայաստանի անվտանգության դեմ քայլ է. Միհրան ՄախսուդյանԿենտրոնում ու Շենգավիթում 12 ժամ ջուր չի լինիԷլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԴատական դեպարտամենտի ղեկավարի տեղակալ է նշանակվել Գրիշա ՊետրոսյանըԻրանի նորանշանակ հյուպատոս Դավուդ Յայեջին ստանձնել է պաշտոնը ԿապանումՔննարկվել են Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի հետ համագործակցության հնարավորություններըԱյս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարանՉինաստանի նախագահ Սի Ծինփինը մեկնել է ԱՄՆ՝ Դոնալդ Թրամփի հրավերովՀռոմում կայացել է Հայաստանի Հանրապետության Անկախության 35-ամյակին նվիրված Գալա-համերգՔննարկվել է առևտրային ցանցերի կողմից վճարումների ուշացումները կանխելուն ուղղված առաջարկներըՀայաստան-ԱՄՆ՝ 2:2․ այս խաղափուլում Արոնյանը չի մասնակցելՄելանյա Թրամփը աշխատում է ՌԴ-ից և Ուկրաինայից երեխաներին ընտանիքներ վերադարձնելու նախաձեռնության վրաԿալինինգրադի երկնքում նկատվել է բրիտանական հետախուզական ինքնաթիռԱնկախության 35-ամյակի միջոցառումները նոր նշաձող են սահմանել. Ժաննա ԱնդրեասյանԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավորՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականինՆոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցություններըԿարևորվել է միջխորհրդարանական փոխգործակցության դերը երկկողմ հարաբերությունների զարգացման գործումՁևավորվել են արդյունավետ գործնական հարաբերություններ. Խաչատուրյանը՝ Սաուդյան Արաբիայի թագավորինՎթարային ջրանջատում կլինի Երևանի Մալաթիա- Սեբաստիա վարչական շրջանումԱրմեն Գյուլբուդաղյանցը հրապարակել է Հայաստանի Մ21 հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԵրևանում օդի աղտոտվածությունը կրկին գերազանցել է թույլատրելի սահմանը, պետք է պարզ պատասխաններ լինեն՝ ինչո՞ւ է օդն այս վիճակում. Ռուբեն ՄխիթարյանԱՄՆ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ ՓաշինյանինՊԵԿ-ը հորդորում է լիցենզիա չունեցող անձանց ձեռնպահ մնալ օրենքով սահմանված անվանումների օգտագործումիցՀանգուցյալ պապից մնացած հրացանները բնակիչները կամավոր հանձնել են ոստիկանությանըԳեղարքունիքում բախվել են «BMW X6»-ը և «BYD»-ն․ կան վիրավորներ․ «BMW X6»-ի վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստիՓաշինյանը հերոսական ժողովրդին դարձրեց փախստական, այնպես որ ՔՊ-ականներին մենք ասում ենք՝ մնաք բարով. Ղազարյան (տեսանյութ)
Հասարակություն

Խմած վարորդն աղբահանության մեքենայով կողաշրջվել է. տնօրինությունն իմացել էր, որ նրա հանգստի ժամն է և խմած է, բայց ստիպել էր քշել

Այսօր՝ հոկտեմբերի 20-ին, ժամը 02:39-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Խորենացի փողոցի թիվ 168 հասցեի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան կողաշրջվել է. առկա է վառելիքի արտահոսք:

Պարզվել է, որ «KamAZ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Խ. Վ.) բախվել է ծառին, գազատար խողովակին (առկա է արտահոսք) և էլ․ սյանը, այնուհետև կողաշրջվել՝ բախվելով մոտակայքում կայանած «VAZ-2106» (վարորդ՝ Խ. Հ.) և «Mini Cooper» (վարորդ՝ Ա. Դ.) մակնիշների ավտոմեքենաներին:

Ավելի ուշ NEWSPRESS.am-ը պարզեց, որ «KamAZ» մակնիշի ավտոմեքենան պատկանում է աղբահանության ՊՈԱԿ-ին։ Վերջինիս վարորդը ղեկին է եղել ոչ սթափ վիճակով։

Մեր տեղեկություններով՝ վարորդն այդ օրն արդեն ավարտած է եղել իր աշխատանքը և ցանկացել է պարզապես ընտանեկան միջավայրում լիցքաթափվել։ Սակայն նրան շտապ աշխատանքի են կանչել։

Նա, իհարկե, հրաժարվել է նման վիճակով աշխատանքի դուրս գալուց, սակայն ՊՈԱԿ-ի վերադաս մարմինները նրան սպառնացել են, որ եթե դուրս չգա աղբահանության՝ կհեռացնեն աշխատանքից։

NEWSPRESS.am-ի տեղեկություններով՝ վերջին շրջանում նման սպառնալիքներ հաճախակի են լինում։

ՊՈԱԿ-ի մեքենաները, մեկը մյուսի հետևից, անսարքության պատճառով խոտանվում են, իսկ վարորդներից շատերն էլ աշխատանքից դուրս են եկել։ Ստացվել է այնպես, որ ՊՈԱԿ-ն այսօր ո՛չ ռեզերվային մեքենաներ ունի (NEWSPRESS.am-ն այս խնդրին արդեն անդրադարձել է), ո՛չ էլ անգամ ռեզերվային վարորդներ։

Նրանք, ովքեր դեռևս ՊՈԱԿ-ում են, պարզապես այլընտրանքային աշխատանք չունեն։ «Աղբահանություն և սանիտարական մաքրում» ՊՈԱԿ-ի ղեկավարությունն էլ, տնօրեն Հովհաննես Մանուկյանի գլխավորությամբ, սպառնում է մնացած աշխատողներին։

Թերևս նաև սա է եղել պատճառը, որ խմած վարորդը սկզբում հրաժարվել է, հետո աչքի առաջ ունենալով գործազրկությունը, ի վերջո որոշել է նստել ղեկի առաջ: 

Արդյունքում կողաշրջել է մեքենան և իր մեքենայով ընկել 2 այլ փոքր մարդատարների վրա․․․

Այս ամենից բացի, մեզ հասած տեղեկություններով, պարզվում է, որ ՊՈԱԿ-ի ավելի քան 50 մեքենայից ոչ մեկի արգելակային կոճղակները (Тормозные колодки) չեն գործում։ Այլ կերպ ասած՝ մեքենաները շահագործվում են «Աստծո հույսով»:

Թե ինչու են մեքենաները հասել այս վիճակին, թերևս ունի իր բացատրությունը, որին, ի դեպ, կրկին անդրադարձել ենք մեր նախորդ հրապարակումներում։

Բանն այն է, որ անսարք մեքենաները վերանորոգելու փոխարեն, դրանք քշում են այնքան, մինչև ինչ-որ մի օր տեղից չի շարժվում։ Մեքենաները որպես խոտան կանգնեցնում են ՊՈԱԿ-ի ավտոպարկում, իսկ ավտոմասերը՝ վաճառում։

Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ օրերս էլ, օրը ցերեկով, հենց վարորդների աչքի առաջ, 10GU101 համարանիշով «Մերսեդես» մակնիշի մեքենա է մուտք գործել ավտոպարկ։ 

Ականատեսները նկատել են, որ մեքենայի մեջ դրվել է 4 տուփ, որոնց մեջ, ըստ նրանց կասկածների, եղել են ավտոմասեր։ Այս կասկածներն առաջացել են այն պատճառով, որ «Մերսեդեսով» ավտոպարկ մուտք գործած քաղաքացիները գումար են փոխանցել տուփերի դիմաց։

Այլ կերպ ասած՝ ՊՈԱԿ-ի տնօրեն Հովհաննես Մանուկյանն աղբահանության ՊՈԱԿ-ն իր համար դարձրել է բիզնես-աղբյուր ու անխնա քամում է, մինչև վերջնականապես այն կվերածվի խոտանված մեքենաների գերեզմանոցի։

Իսկ քաղաքապետը դեռ լուռ է ու անհաղորդ․․․

Արմինե Մկրտումյան