Գյումրիի դանակահարության գործով կասկածյալ է ձերբակալվել
Գյումրիի դանակահարության գործով կասկածյալը ձերբակալվել է:
Այս մասին newspress.am-ին հայտնեցին Շիրակի մարզի դատախազությունից:
Ձերբակալվողը Արամ Ալեքսանի Պողոսյանն է՝ ծնված 1991 թվականին: Հարուցվել է քրեական գործ ՀՀ Քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ի մասով, այն է` դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ երեկ Գյումրու Անի թաղամասի Տրդատ ճարտարապետ փողոցում դանակահարել էին Հովիտ գյուղի բնակիչ, 1982 թվականին ծնված Վանիկ Սերոբյանին: Մարմնի տարբեր հատվածներում ծակած-կտրած վերքեր ստացած երիտասարդին ժամը 19.25-ին հասցրել էին Գյումրի բժշկական կենտրոն ու տարել վիրահատարան:
Բժիշկները նրա վիճակը գնահատում են միջին ծանրության: