Նիկոլաևում պայթյուններ են լսվում
Հոկտեմբերի 20-ի առավոտյան Նիկոլաևում պայթյուններ են լսվել։ Դրանց մասին հաղորդվել է նախքան օդային հարձակման մասին ահազանգի հայտարարությունը, որը սկսվել է տեղական ժամանակով 09:04-ին, գրում է РБК-Украина-ն։
«Նիկոլաևում պայթյունների ձայներ են լսվել»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Շրջանը հարձակման է ենթարկվել կամիկաձե անօդաչու թռչող սարքերի կողմից։