Ուկրաինայում կան ինտերնետի լուրջ խնդիրներ
Ինտերնետ կապի խնդիրներն Ուկրաինայի շատ քաղաքներում սկսվել են էներգետիկ ենթակառուցվածքներին ռուսական հարվածներից հետո, գրում է Moscow Times-ը։
Կիևում միացման արագությունը նվազել է։ Մայրաքաղաքին հարևան Բուչայում, Իրպենում և Բրովարիում արագությունն իջել է նորմայից 70%-ից:
Ինտերնետի հետ կապված խնդիրները սկսվել են շարժական անջատումներից հետո, որոնք գործում են ամբողջ երկրում տեղական ժամանակով ժամը 7:00-ից մինչև 22:00-ն: Իշխանությունները քաղաքացիներին խնդրել են ըմբռնումով վերաբերվել իրավիճակին։