Իտալիայի նախկին վարչապետը Զելենսկիին խորհուրդ է տվել դադարեցնել հարձակումները
Ուկրաինայի տարածքում հակամարտությունը կարող է դադարեցվել, եթե երկրի ներկայիս նախագահ Վլադիմիր Զելենսկին իր հերթին դադարեցնի հարձակումները, - ասել է Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին, գրում են ռուսական լրատվամիջոցները։
«Առաջ Իտալիա» կուսակցության անդամների հետ զրույցում Բեռլուսկոնին անդրադարձել է Ուկրաինայի թեմային։
«Ուկրաինայում մղվող պատերազմը ուկրաինացի զինվորների և քաղաքացիների կոտորած է։ Եթե Զելենսկին ասեր՝ Ես այլևս չեմ հարձակվում, ամեն ինչ կավարտվի», - ասաց նա։
Ըստ Բեռլուսկոնիի, հակամարտության սրման մեղավորը հենց Զելենսկին է, քանի որ նա հրաժարվեց Մինսկի համաձայնագրերից և հարձակողական գործողություններ ձեռնարկեց Դոնբասի հանրապետությունների դեմ։