Եվրամիությունը պատժել է Իրանին Ռուսաստանին անօդաչու սարքեր մատակարարելու համար
Եվրամիությունը նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի և նրա քաղաքացիների դեմ՝ Ուկրաինայի հետ պատերազմում Ռուսաստանի աջակցության և անօդաչու սարքերի մատակարարման պատճառով, հայտնում է DPA-ն։
Պատժամիջոցներ են սահմանվել Ռուսաստանին իրանական անօդաչու թռչող սարքերի մշակման և մատակարարման մեջ ներգրավված անձանց և կազմակերպությունների դեմ։
Պատժամիջոցների տակ հայտնված անձանց և կազմակերպությունների մանրամասն ցուցակը դեռևս չի հրապարակվել: Այնուամենայնիվ, ավելի վաղ հաղորդվել էր, որ ԵՄ-ն նախատեսում է պատժամիջոցներ կիրառել Shahed անօդաչու թռչող սարքեր արտադրող Shahed Aviation Industries-ի, իրանցի երեք գեներալների և անհատների դեմ, ովքեր ներգրավված են Ռուսաստանի համար անօդաչու թռչող սարքերի մատակարարման ծրագրում։