Մեծ Բրիտանիային սպառնում են իրանական պատժամիջոցները
Իրանի արտաքին գործերի նախարարությունը պատժամիջոցների ցուցակում ներառել է Մեծ Բրիտանիայի հինգ կազմակերպությունների և ինը անձանց, որոնք, ըստ իրանական կողմի, գործողություններ են իրականացրել, որոնք հանգեցրել են Իրանի ժողովրդի դեմ անկարգությունների, բռնությունների և ահաբեկչական գործողությունների։ Այս մասին հայտնում է Իրանի ԱՀՆ-ն։
Հայտարարության համաձայն՝ սահմանափակումների ենթակա անձանց արգելվում է վիզաներ տրամադրել և մուտք գործել Իրանի տարածք։