Շտայնմայերը չի մեկնի Կիև. պատճառն անվտանգությունն է
Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերն անվտանգության նկատառումներից ելնելով չեղարկել է նախատեսված այցը Կիև, հայտնում է Bild-ը։
Ուղևորությունը պետք է տեղի ունենար հինգշաբթի օրը՝ հոկտեմբերի 20-ին։
Հրատարակության համաձայն՝ Շտայնմայերի այցն Ուկրաինա խորհուրդ են տրել չեղարկել երկրի անվտանգության ծառայությունները, ինչպես նաև արտաքին գործերի նախարարությունը։