ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ»Պապիկյանը կասկածում է, որ իրեն ժերտվա կտան. «Հրապարակ»
Մահացել է արձակագիր Վահագն Գրիգորյանը
Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ»Պակիստանը ավիահարվածներ է հասցրել Աֆղանստանում գտնվող թիրախներինՀայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ»Սիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածքԷրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա ԹուրքիայումՄիրզոյանն ու Տլեուբերդին քննարկել են ՀՀ-ի և Ղազախստանի միջև գործընկերության զարգացման հարցերՔասախի նախկին ղեկավարի կողմից 28 հողամաս օտարելու վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել էԽոշոր վթար է գրանցվել «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա․ ջրի որակի հետ կապված որևէ խնդիր չկաՊուտինը հայտարարեց Ռուսաստանում թվային ռուբլու լիարժեք գործարկման մասինՔննարկվել են Հայաստան-Սիրիա երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորություններըՊապոյանն այցելել է «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի մթերման կայանՓարիզում գտել են պատ, որը կարող է հաստատել քաղաքի ծագման հինավուրց պատմությունըՍլովենական մրցավարական անձնակազմը կսպասարկի Հայաստան-Լատվիա հանդիպումըԿաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը․ նա չի կարող այցելել աշխարհասփյուռ համայնքներՈղբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինԼավրովը հայտնել է, որ ՌԴ-ն պատրաստ է Ուկրաինայի շուրջ բանակցությունների՝ առանց ռազմական գործողությունների դադարեցմանԿողմերը հիշատակել են Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը լավագույնս գնահատելու քայլըՆկատելով ոստիկաններին՝ գրպանից նետել է կպչուն ժապավենով փաթեթ և փորձել է փախուստի դիմելՔանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված էՈւելսում բրիտանական ռազմական ինքնաթիռ է կործանվել․ երկու օդաչու կատապուլտացվել ենՆիկոլ Փաշինյանը և Նիկուշոր Դանը քննարկել են Հայաստան-Ռումինիա համագործակցության հետագա քայլերըԲանակում չծառայելու ու ոստիկանություն անցնելու գաղափարը Հայաստանի անվտանգության դեմ քայլ է. Միհրան ՄախսուդյանԿենտրոնում ու Շենգավիթում 12 ժամ ջուր չի լինիԷլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԴատական դեպարտամենտի ղեկավարի տեղակալ է նշանակվել Գրիշա ՊետրոսյանըԻրանի նորանշանակ հյուպատոս Դավուդ Յայեջին ստանձնել է պաշտոնը ԿապանումՔննարկվել են Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի հետ համագործակցության հնարավորություններըԱյս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարանՉինաստանի նախագահ Սի Ծինփինը մեկնել է ԱՄՆ՝ Դոնալդ Թրամփի հրավերովՀռոմում կայացել է Հայաստանի Հանրապետության Անկախության 35-ամյակին նվիրված Գալա-համերգՔննարկվել է առևտրային ցանցերի կողմից վճարումների ուշացումները կանխելուն ուղղված առաջարկներըՀայաստան-ԱՄՆ՝ 2:2․ այս խաղափուլում Արոնյանը չի մասնակցելՄելանյա Թրամփը աշխատում է ՌԴ-ից և Ուկրաինայից երեխաներին ընտանիքներ վերադարձնելու նախաձեռնության վրաԿալինինգրադի երկնքում նկատվել է բրիտանական հետախուզական ինքնաթիռԱնկախության 35-ամյակի միջոցառումները նոր նշաձող են սահմանել. Ժաննա ԱնդրեասյանԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավորՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականինՆոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցություններըԿարևորվել է միջխորհրդարանական փոխգործակցության դերը երկկողմ հարաբերությունների զարգացման գործումՁևավորվել են արդյունավետ գործնական հարաբերություններ. Խաչատուրյանը՝ Սաուդյան Արաբիայի թագավորինՎթարային ջրանջատում կլինի Երևանի Մալաթիա- Սեբաստիա վարչական շրջանումԱրմեն Գյուլբուդաղյանցը հրապարակել է Հայաստանի Մ21 հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԵրևանում օդի աղտոտվածությունը կրկին գերազանցել է թույլատրելի սահմանը, պետք է պարզ պատասխաններ լինեն՝ ինչո՞ւ է օդն այս վիճակում. Ռուբեն ՄխիթարյանԱՄՆ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ ՓաշինյանինՊԵԿ-ը հորդորում է լիցենզիա չունեցող անձանց ձեռնպահ մնալ օրենքով սահմանված անվանումների օգտագործումիցՀանգուցյալ պապից մնացած հրացանները բնակիչները կամավոր հանձնել են ոստիկանությանըԳեղարքունիքում բախվել են «BMW X6»-ը և «BYD»-ն․ կան վիրավորներ․ «BMW X6»-ի վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստի
Հասարակություն

Քերոբյանը խայծ նետեց... թշնամին գրոշի դիմաց ՀՀ քաղաքացիություն կստանա, իսկ մարդիկ սննդակարգ են քննարկում

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հոկտեմբերի 19֊ին շատ կարևոր ու մտահոգիչ տեղեկություն հայտնեց

Կառավարությունը մշակել է հայեցակարգ` օտարերկրացիներին ՀՀ քաղաքացիություն տալու վերաբերյալ։ Ըստ այդմ` օտար երկրի ներկայացուցիչը, ով 150 հազար դոլարի ներդրում կանի` կստանա քաղաքացիություն։

Ընդ որում` այս տարբերակով Հայաստանի քաղաքացի կարող է դառնալ նաև ազգությամբ թուրք կամ ադրբեջանցի ներդրողը։

Քերոբյանը հայտարարեց, թե մեր ներքին «անվտանգությունը կչեզոքացնի» վտանգը, բայց միևնույն ժամանակ չբացառեց, որ շատ հնարավոր է թուրքերն ու ադրբեջանցիները, ներդրում անելով, շուտով դառնան «մեր համերկրացիները»։

Այս հայտարարությունը, սակայն, այնքան չմտահոգեց մեր երկրի «հայ» քաղաքացիներին, որքան այն, որ կառավարության կողմից հատուկ սննդակարգ կկազմվի, քանի որ պարզվում է՝ «մեր խնդիրը սխալ ուտելու մեջ է»...

Ինչպես պապս կասեր՝ «մեծ էշը ախոռում թողած, բոլորն քուռակի հետևից ընկան»...

Արդեն նույն օրը՝ երեկոյան ու հաջորդ օրը՝ վաղ առավոտյան, սոցցանցերը ողողվեցին գրառումներով ու Քերոբյանի հիմար, անհեթեթ և, ի վերջո, անիրատեսական արտահայտությամբ...

Փաստորեն, ուտել-չուտելու հարցն այն մեծ խնդիրն էր, որ ամբողջ երեկոյան ու գիշեր տանջել էր հայ հասարակությանը:

Ու ոչ մի տառ կամ բառ այն մասին, թե թուրքերը կարող են դառնալ ՀՀ քաղաքացի` դրա դիմաց վճարելով մի քանի գրոշ...

Ակնհայտ է, որ Քերոբյանի երկրորդ հայտարարությունը ուտել-չուտելու մասին, պարզապես խայծ էր` մարդկանց ուղեղը բթացնելու և նրանց իրական խնդրից հեռացնելու համար։

Բայց խնդիրը ո՛չ թե Քերոբյանի հայտարարության մեջ է, այլ, ինչպես կասեր դասականը, մարդկանց ուղեղի աղքատության, որովհետև նրանք բոլորը շատ արագ կուլ տվեցին Քերոբյանի նետած խայծը, ինչպես միշտ ու սովորաբար լինում է ամեն մի լուրջ ու օրհասական հայտարարության ժամանակ կամ որևէ մտահոգիչ իրավիճակում։

Եվ ընդհանրապես, ինչպե՞ս կարելի է չհասկանալ, որ Քերոբյանները, Արզաքանցյանները, Աննա֊Հակոբյաններն ու նրանց նման էլի մի քանիսը, զուտ խայծ նետելու և մարդկանց հիմարացնելու համար են։

Ցավալի է, որ ժողովրդի մեջ հենց այդ մասսան, այդ զանգվածն է կարծիք ձևավորում ժողովրդի մասին՝ հայի «պայքարող տեսակից», հային վերածելով ստամոքսապաշտ ու բթամիտ տեսակի:

Ի վերջո, իսկապե՞ս որևէ մեկը մտածում է, թե երբ թուրքերը ներդրումներ անեն, դառնան ՀՀ քաղաքացիներ, մենք բոլորս լավ ենք ապրելու... Թուրքը հային վերացնող տեսակ է: Նրա ինչի՞ն է պետք հայը: Ինչպես բոլոր ժամանակներում, նրանք ձգտում են տիրանալ տարածքին ու այդ տարածքը նրանց պետք է առանց հայերի:

Ալիևն անգամ չի էլ թաքցնում իրենց ցանկություններն ու սպառնում է, որ եթե մեր կամքով չտանք իրենց «Սևանն ու Էրիվանը», ապա ուժով կվերցնեն ու ոչ մի հայ չի մնա...

Փոխարենը մենք նրանց 150 հազար դոլարի դիմաց քաղաքացիություն ենք տալիս ու «էստի համեցեք» անում...

Սա ոչ թե Քերոբյանի հիմարությունն է, այլ այս իշխանության կեղտոտ ծրագիրն ու մեր ազգի ողբերգությունը, որ թացը չորից չի ջոկում, կարևորը թողած՝ ընկնում է անկարևորի հետևից... 

Իրականում անհնար է շարքային քաղաքացու սննդակարգ մշակել ու վերահսկել այն, փոխարենը շոշափելի են թուրքի (ադրբեջանցու) հասցրած վնասները: Ու մինչ բոլորը երևակայության գիրկն են ընկել ու ծաղրում են Քերոբյանին, իրական կյանքում թշնամին կրակում է,  կրակում է ամեն Աստծո օր...

Անցնող կեսգիշերին ևս ադրբեջանցիները կրակել են ականանետներից... դե ծափ տվեք ու ծիծաղեք...

Արմինե Մկրտումյան