Պուտինը ռազմական դրություն է մտցրել Դոնեցկի, Լուգանսկի, Խերսոնի և Զապորոժիեի շրջաններում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Դոնեցկի, Լուգանսկի, Խերսոնի և Զապորոժիեի շրջաններում ռազմական դրություն մտցնելու որոշման մասին։
Համապատասխան հրամանագիրն արդեն ստորագրվել է, ասել է Պուտինը։ ՌԴ նախագահը ասել է,որ հրամանագիր է ստորագրվել բոլոր շրջանների ղեկավարների լիազորությունների ընդլայնման մասին։ Նախագահի հրամանագիրը նախատեսում է անվտանգության ի հայտ եկած ռիսկերի արձագանքման մի քանի մակարդակ, որը շրջանների ղեկավարները կկարողանան ընտրել՝ ելնելով իրավիճակից։
Բացի այդ, Պուտինը հայտարարել է Ռուսաստանի Դաշնության վարչապետի ղեկավարությամբ Համակարգող կենտրոնի ստեղծման մասին։ Դրանում կընդգրկվեն փոխվարչապետներ, նախագահի վարչակազմի ներկայացուցիչներ և նախարարներ։