Սպիտակ տունը բացառում է G20-ի գագաթնաժողովում Բայդեն-Պուտին հանդիպումը
Սպիտակ տունը կանի ամեն ինչ, որպեսզի նախագահ Ջո Բայդենը և Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինը չհանդիպեն G20-ի գագաթնաժողովին, որը տեղի կունենա նոյեմբերին Ինդոնեզիայում։ Այս մասին գրում է Politico-ն։
Պաշտոնյաները բացառել են Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի պաշտոնական հանդիպման հնարավորությունը։ Սպիտակ տան պաշտոնյաներն աշխատում են, որպեսզի Ամերիկայի և Ռուսաստանի նախագահները նույնիսկ չհանդիպեն միջանցքներում և խմբակային ֆոտոսեսիայի ժամանակ։
G20-ի գագաթնաժողովը կանցկացվի նոյեմբերի 15-16-ը Ինդոնեզիայի Բալի քաղաքում։