Իրանի հոգևոր առաջնորդը ոգևորված է իրանական անօդաչու թռչող սարքերով
Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին բարձր է գնահատել իրանական անօդաչու թռչող սարքերի ստեղծողների հաջողությունները, գրում է Bloomberg-ը։
«Երբ մի քանի տարի առաջ հրապարակվեցին իրանական անօդաչու թռչող սարքերի լուսանկարները, խոսվեց այն մասին, որ սա ֆոտոմոնտաժ է։ Այժմ այդ անօդաչու թռչող սարքերը կոչվում են ահեղ», - մեջբերում է գործակալությունը Խամենեիի խոսքերը։