Կիևում պայթյուններ են լսվում
Կիևում պայթյուններ են որոտացել։ Լսվել է առնվազն երեքը։ Ուկրաինական հակաօդային պաշտպանության համակարգերը մի քանի հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր են խոցել Կիևի երկնքում։
ՀՕՊ-ն աշխատում է Կիևի մարզում, հայտարարել է Կիևի շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեքսի Կուլեբան։
Վիննիցայի շրջանային վարչակազմի ղեկավար Սերգեյ Բորզովը միաժամանակ հայտնել է, որ շրջանը նույնպես հրթիռակոծության տակ է։