«Ֆլեշ» ՍՊԸ-ի պահեստում բռնկված հրդեհը մեկուսացվել և մարվել է
«Ֆլեշ» ՍՊԸ-ի պահեստում բռնկված հրդեհը մեկուսացվել է:
Այս մասին հայտնում են ՏԿԱԻՆ-ից:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 13.47-ին, մարվել՝ 13.51-ին: Կատարվում են հետհանգեցման աշխատանքներ:
Ավելի վաղ հայտնել էին, որ հունվարի 17-ին, ժամը 12.55-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Արին Բերդ փողոցի 4/2 հասցեում գտնվող «Ֆլեշ» ՍՊԸ-ի պահեստում:
Դեպքի վայր են մեկնել տասը մարտական հաշվարկ, հարավ կովկասյան երկաթուղուն պատկանող հրշեջ գնացքը և մեկ ավտոսանդուղք:
Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: