Էրդողանը խոսել է Թուրքիայում ռուսական գազային հանգույցի կազմակերպման մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ պայմանավորվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ երկրում գազային հանգույց կազմակերպելու շուրջ։
Այս մասին նա ասել է Արդարություն և զարգացում կուսակցության հետ հանդիպմանը, գրում է Turkiye թերթը։
Թուրք առաջնորդը բացատրել է, որ Եվրոպան կկարողանա օգտագործել ռուսական գազը, որը Ռուսաստանից կգա Թուրքիայի տարածքով։