Բաքուն և Թեհրանը համագործակցում են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի զորավարժությունների շրջանակներում
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի զորավարժությունները Արաքս գետի հովտում անցկացվում են ժամանակացույցի համաձայն, դրանց մասին ադրբեջանական կողմը նախապես տեղեկացվել է պաշտոնական գրությամբ, ասվում է Բաքվում Իրանի դեսպանատան հաղորդագրության մեջ։
Այս մասին գրում է Haqqin.az-ը։
Դեսպանությունը նաև հիշեցրել է, որ Ադրբեջանի և Իրանի ռազմական ղեկավարներն այս զորավարժությունների հետ կապված քննարկումներ են անցկացրել, որոնց ընթացքում որոշ առաջարկներ են արվել վարժանքների անցկացման հարցում համագործակցության առումով, որոնք իրականացվում են սկսված զորավարժությունների շրջանակում։