Ղրղզստանի և Տաջիկստանի միջև խաղաղություն չի լինի. Ղրղզստանի ՊՆ ղեկավար
Ղրղզստանի և Տաջիկստանի միջև խաղաղություն չի լինի, հայտարարել է պաշտպանության նախարար Բաքիտբեկ Բեկբոլոտովը հոկտեմբերի 19-ին Բիշքեկում կայացած մամուլի ասուլիսում, հայտնում է AKIpress-ը։
«Ցավոք, սա պատերազմի ավարտը չէ։ Վերջերս հանդիպեցի ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ։ Ես նրան ասացի, որ Ղրղզստանի և Տաջիկստանի միջև խաղաղություն չի լինի։ Ես ձեզ կասեմ, թե ինչու: Որովհետև ղրղզներն ունեն իրենց ճշմարտությունը, տաջիկները՝ իրենց ճշմարտությունը»,- ասաց նա:
Բեկբոլոտովը նշել է, որ դա կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ երկրների միջև ՀԱՊԿ-ի հրադադարի պահպանման մոնիտորինգ խումբ չի կանգնել։