Ամերիկացի գեներալը բացահայտել է, թե ինչու է Ռուսաստանն օգտագործում իրանական անօդաչու թռչող սարքերը
Իրանական անօդաչու թռչող սարքերի օգտագործումը հաստատում է, որ ռուսական բանակը դատարկ է, CNN-ին ասել է Եվրոպայում ԱՄՆ ցամաքային զորքերի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մարկ Հերթլինգը։
«Պարոն Պուտինի բանակը հիմա դատարկ է, նրանք դատարկ չեն եկել այս պատերազմին, բայց հիմա դատարկ են՝ թե տեխնիկայով, թե ավելի ու ավելի շատ՝ կադրային առումով, այնքան, որ ստիպված են դիմել այլ երկրի Իրանին՝ Shahed 136 անօդաչու թռչող սարքերի համար», - ասաց նա:
Մարկ Հերթլինգը նշել է, որ Ռուսաստանը հրթիռներ կստանա Իրանից և կօգտագործի դրանք քաղաքացիական ենթակառուցվածքների վրա հարձակվելու համար։