Մալայզիայում ձերբակալվել է Մոսադի 18 գործակալ
Մալայզիայի իշխանությունները ձերբակալել են Մոսադի 18 գործակալի, որոնցից 11-ին մեղադրանք է առաջադրվել։
Մալայզիայի ՆԳՆ-ն հետաքննություն է սկսել, որ անցյալ ամիս Կուալա Լումպուրում պաղեստինցու առևանգման հետևում կանգնած է իսրայելական հետախուզական ծառայությունը, հայտնում է Israeli Details-ը՝ վկայակոչելով մալայզիական լրատվամիջոցներին:
Հոկտեմբերի 17-ին New Straits Times-ի մալազիական հրատարակությունը հրապարակեց զեկույց, որ Մոսադի կողմից հավաքագրված մի քանի տեղացի քաղաքացիներ սեպտեմբերի 28-ին Կուալա Լումպուրում առևանգել են պաղեստինցի համակարգչային ինժեներին, ով հետագայում ազատ է արձակվել ոստիկանության կողմից:
The New Straits Times-ը գրում է, որ մալայզիացիների խմբին հանձնարարվել է առևանգել պաղեստինցի ծրագրավորողին, ով Իսրայելի կարծիքով աշխատում էր Համասի համար։ Հոդվածում ասվում էր նաև, որ մալայզիացիները ձախողել են գործողությունը՝ վերցնելով սխալ պաղեստինցու։