Ռուսաստանը խոնարհվեց Թեհրանի առաջ․ Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանի՝ Իրանին ռազմական օգնության դիմումը վկայում է նրա ռազմաքաղաքական սնանկության մասին։
«Պետք է հիշել, որ հենց այն փաստը, որ Ռուսաստանը դիմել է Իրանին նման օգնության համար, դա Կրեմլի կողմից իր ռազմաքաղաքական սնանկության ճանաչումն է։ Տասնամյակներ շարունակ նրանք միլիարդավոր դոլարներ են ծախսել իրենց ռազմարդյունաբերական համալիրի վրա, իսկ վերջում խոնարհվել են Թեհրանի առաջ բավական պարզ անօդաչու սարքեր և հրթիռներ ձեռք բերելու համար»,- ասել է Ուկրաինայի նախագահը։
Նրա խոսքով՝ ռազմավարական առումով դա ոչ մի կերպ չի օգնի Ռուսաստանին։ «Դա միայն ապացուցում է աշխարհին, որ Ռուսաստանը գտնվում է սեփական կորստի ճանապարհին։ Մենք դրան անպայման միջազգային պատասխան կտանք»,- ասել է ուկրաինական պետության ղեկավարը: