Մասադիկով․ «Ռուբեժ-2026»-ը բարձրացրել է ՀԱՊԿ հավաքական ուժերի պատրաստվածության մակարդակըՍևանի համար պատմական տարի․ ոռոգման նպատակով լճից բաց թողնված ջրի ծավալը կազմել է 75,3 մլն խմԿԸՀ-ն սահմանել է ՏԻՄ ընտրություններին մասնակցելու համար փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետներըՏարվա ընթացքում Ոստիկանության գվարդիան բացահայտել է հանցագործության շուրջ 660 դեպքՀԷՑ-ը պատրաստվում է COP17-ին․ Երևանում և մարզերում կուժեղացվի էլեկտրամատակարարման վերահսկողությունըՎահագն Խաչատուրյանը քննարկել է 2028-ի Համահայկական խաղերի նախապատրաստական աշխատանքներըՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը Օդեսայի մարզում հարվածել են երկու չորաբեռնատար նավի և լցանավիԳալյանն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են արդարադատության ոլորտում համագործակցության խորացումըՈստիկանության գվարդիայի ծառայողները ինքնասպանության փորձ են կանխել«Ապրելու երկիր»-ը կմասնակցի Ջերմուկի ՏԻՄ ընտրություններինՄ-4 ճանապարհի 143-րդ կմ-ին հեռացվել են երթևեկությանը վտանգ սպառնացող ժայռաբեկորներըՊեսկովը հերքել է 2026-ին Ռուսաստանում 300 հազար մարդու մոբիլիզացիայի ծրագրերի մասին տեղեկություններըԹրամփ․ Իրանը ցանկանում է համաձայնության գալ ԱՄՆ-ի հետԵԱՏՄ-ի և ՇՀԿ-ի երկրների ապրանքաշրջանառությունը 2026-ի առաջին կիսամյակում աճել է 17%-ովՓրկարարները հայտնաբերել են Խուստուփ լեռան տարածքում մոլորված քաղաքացիներինՍեպտեմբերի 19-ին «Եռաբլուրում» կանցկացվի զոհվածների հիշատակին նվիրված սգո երթՊուտին․ Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի արտահանման պատվերները գերազանցել են 70 մլրդ դոլարըՄահացել է Մակրոնի կնոջը տղամարդ անվանած լրագրողուհինՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը Օդեսայի մարզում հարվածել են ուկրաինական բանակի համար բեռներ տեղափոխած նավերինՌուբինյանը պարգևատրելու մասին կարգադրություն է ստորագրելԷրդողանը վերջին անգամ է լինելու նախագահի թեկնածուՎրաերթ՝ Երևանում․ վրաերթի է ենթարկվել 55-ամյա հետիոտնըՀԱՊԿ-ի արագ արձագանքման հավաքական ուժերը պատրաստ են դիմակայելու ժամանակակից սպառնալիքներին․ ՍերդյուկԱնվավեր է ճանաչվել Մասյացոտնի թեմի հոգևորականին բանկային գործարքներին օժանդակելու որոշումըՎրաստանը կարող է օրինակ ծառայել այլ երկրների համար․ ՄԱԿ-ի Զբոսաշրջության կազմակերպության քարտուղարԱԱԾ օպերատիվ-մարտական ստորաբաժանումը նշել է կազմավորման 30-ամյակըԿոստանյան․ Հայաստանի արտաքին քաղաքականությունը վերջին տարիներին դարձել է շահերի վրա հիմնվածՎեհափառը «Save Armenia»-ի պատվիրակության հետ քննարկել է հայ գերիների և Արցախի ժառանգության հարցըԱննա Գրիգորյանը դեսպանների ուշադրությունն է հրավիրվել դատաիրավական համակարգում առկա խնդիրներինՓաշինյանը Ֆրանկֆուրտում գործարարների հետ քննարկել է Հայաստանի տնտեսական հնարավորություններըՍմբատաբերդ տանող ճանապարհին «ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորում․ Բելառուսի 6 քաղաքացիներ վնասվածքներ են ստացելԵԱՀԿ-ն և ՇՀԿ-ն ստորագրել են 2027-2030 թվականների համատեղ միջոցառումների ծրագիրըԵրիտասարդական քաղաքականությունը կառավարության գործունեության առաջնահերթ ուղղություններից է. նախարարԿանխատեսելի տնտեսական դժվարությունների առաջ կարող է կանգնել Եգիպտոսը․ ՈսկանյանԴատավորը որոշեց դատական նիստերն անցկացնել Գագիկ Խաչատրյանի բացակայությամբԳերագույն հոգևոր խորհուրդն անընդունելի է համարել իշխանությունների՝ Եկեղեցու ներքին կյանքին միջամտելու շարունակվող քաղաքականությունըՊԵԿ-ը բացահայտել է բջջայինների և համակարգչային տեխնիկայի ներմուծման ու ստվերային իրացման փոխկապակցված շղթաՀայաստանի և Ադրբեջանի ժողովուրդները ընդունել և պաշտպանել են խաղաղությունը․ ՓաշինյանՎեհափառ Հայրապետի ու Սրբազան Հայրերի գործով դատական նիստը հետաձգվեցԵրևանի կողմից ՀԷՑ-ի ազգայնացման հիմնավորումները խիստ կասկածելի են․ ԳալուզինԻրանում սկսվել են լայնածավալ զորավարժություններԻրավապահները բացահայտել են նախկինում կատարված բնակարանային երեք գnղություն (տեսանյութ)Հավատքն այսօր ամուր հենարան է առկա մարտահրավերները հաղթահարելու ճանապարհին. Վեհափառը՝ համաժողովի մասնակիցներինՀասարակության մեջ դեռևս չենք կարողացել ձևավորել այն հանրային ընկալումը, որ մարդը պետք է լինի հասարակական համակարգի բարձրագույն արժեքը․ ՄԻՊՄԻՊ-ում քննարկվել են տնային կալանքի տակ գտնվող անձանց իրավունքների ապահովման հարցերըԳանձասարը հայկական ժառանգություն ներկայացնելու փորձերը սպառնալիք են տարածաշրջանի խաղաղության գործընթացին. ալբանա-ուդիական համայնքՓրկարարները հայտնաբերել են Խուստուփ լեռան տարածքում մոլորված քաղաքացիներինՔՊ-ական պատգամավորները եվրոպական դեսպանների են ընդունելԱպամոնտաժվել է Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր հատվածում գտնվող՝ Գագիկ Ծառուկյանի կողմից ապօրինի կառուցված Սևանի առանձնատան պարիսպը․ ԴատախազությունՈղբերգական դեպք Ֆիլիպինների դպրոցներից մեկում. կրակոցների հետևանքով զոհվել է 6 աշակերտ. կա 17 վիրավոր
Քաղաքականություն

Ինքնորոշման իրավունքը Արցախի ժողովրդի համար գոյատևման իրավունք է. Մամիջանյան

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը, պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ու հանձնաժողովների անդամներն ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի (ԺԳՀ) նախագահ Դեյվիդ Փրայսի գլխավորած կոնգրեսական պատվիրակության հետ հանդիպմանը մանրամասն ներկայացրել են անվտանգային հարցերը, հետպատերազմական իրավիճակը, Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների գործընթացը: Այս մասին հայտնում են ՀՀ Ազգային ժողովից:

Նշվել է, որ Ադրբեջանի գործողությունները լուրջ մարտահրավեր են տարածաշրջանում անվտանգությանն ու կայունությանն ուղղված ջանքերին: Առաջնային է համարվել Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց անհապաղ հայրենադարձման հարցը: Երախտագիտություն հայտնելով ամերիկյան կողմին գերիների վերադարձի հարցում ցուցաբերած ջանքերի համար՝ Էդուարդ Աղաջանյանը փաստել է, որ, այդուհանդերձ, Ադրբեջանը շարունակում է պատանդ պահել ավելի քան 30 հայ գերու: Հանձնաժողովի նախագահը հույս է հայտնել, որ ԱՄՆ ջանքերն այս հարցում կլինեն շարունակական:

Անդրադառնալով Արցախի բնակչության իրավունքներին՝ Էդուարդ Աղաջանյանն ընդգծել է, որ այսօր վերջիններս էթնիկ զտման վտանգի առջեւ են: «Եթե մենք միջազգային համայնքի հետ չհաջողենք այս մարդկանց իրավունքների պահպանման հետ զուգահեռ անվտանգության նվազագույն երաշխիքներ տրամադրելու գործում, ապա էթնիկ զտումը կդառնա փաստ»,-արձանագրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներկայացուցիչը:

«Մեր ինքնիշխան տարածքի որևէ կտոր բանակցության ենթակա չէ, հայկական ժողովրդավարությունը՝ նույնպես: Այս երկու հիմնական ուղղություններով Հայաստանին անհրաժեշտ է քաղաքական և դիվանագիտական աջակցություն»,-դատապարտելով ՀՀ ինքնիշխան տարածք ադրբեջանական ԶՈՒ-ի ներխուժման փաստը՝ ասել է Էդուարդ Աղաջանյանը:

Անդրանիկ Քոչարյանն անդրադարձել է Արցախի ժողովրդի անվտանգության խնդիրներին, կարևորել միջազգային հանրության աջակցությունն այս հարցում: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորն արժևորել է դիտորդական առաքելության իրականացումը, խոսել տարածաշրջանում կայունության և խաղաղության ամրապնդմանն ուղղված քայլերի, բանակաշինության, զինված ուժերում բարեփոխումների կարեւորության մասին:

Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Արմեն Ռուստամյանը տարածաշրջանում կայուն և անշրջելի խաղաղություն հաստատելու հարցում ընդգծել է միջազգային չափորոշիչների պահպանումը և ուժի հավասարակշռության վերականգնումը: Ըստ «Հայաստան» խմբակցության ներկայացուցչի՝ այսօր ուժի հավասարակշռությունը խախտված է հօգուտ ադրբեջանաթուրքական տանդեմի:

Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Հայկ Մամիջանյանի գնահատմամբ էլ ինքնորոշման իրավունքն Արցախի ժողովրդի համար գոյատևման իրավունք է: «Պատիվ ունեմ» խմբակցության ներկայացուցիչը կարծիք է հայտնել, որ համապարփակ բանակցություններ են անհրաժեշտ, որոնք կներառեն ԼՂ հիմնախնդիրը և ՀՀ-Ադրբեջան հարաբերությունները:

«Ընդհանուր արձագանք և վերաբերմունք ունենք իրադարձությունների նկատմամբ, որոնք տեղի են ունեցել. խոշտանգումների եւ գնդակահարությունների տեսանյութերի, անմարդկային վերաբերմունքի նկատմամբ: Մասնակցում ենք գերիներին ազատ արձակելուն միտված գործընթացներին: Դեմ ենք ներխուժմանը ՀՀ ինքնավար տարածք: Մենք բազմիցս կոչ ենք արել ադրբեջանցիներին լքել Հայաստանի տարածքը»,-ընդգծել է Դեյվիդ Փրայսը:

Նա վերահաստատել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի պատրաստակամությունը ստեղծված իրավիճակում Հայաստանին օժանդակելու հարցում:

Հանդիպմանն անդրադարձ է եղել օրենսդիր մարմինների միջև փոխգործակցության կարևորությանը տարբեր խորհրդարանական հարթակներում: Բարձր է գնահատվել ժողովրդավարական բարեփոխումների գործընթացին ԱՄՆ աջակցությունը: