Սելին Դիոնի եղբայրը ևս մահացավ
Երգչուհի Սելին Դիոնի եղբայրը՝ Դանիել Դիոնը, մահացել է քաղցկեղից, 59 տարեկանում։
Ինչպես գրում է TMZ-ն, երգչուհուն ավագ քույրը հայտնել է, որ իրենց եղբայրն անվանի երաժիշտ էր։ Նա մահացել է հիվանդանոցում` ընտանիքի անդամներով շրջապատված։ Դանիել Դիոնին կհուղարկավորեն հունվարի վերջին։
Նշվում է, որ նա Դիոնների ընտանիքի 14 երեխաներից 8-րդն էր։
«Երաժշտություն արարել, ահա ինչն էր նրան իսկապես երջանիկ դարձնում։ Եղբայրս սոխակի ձայն ուներ»,-ասել է նա։
Ինչպես հայտնել էինք, երկու օր առաջ 73 տարեկանում, քաղցկեղի դեմ երկարատեւ պայքարից հետո, մահացել էր Սելին Դիոնի ամուսին ու մենեջեր Ռենե Անժելիլը։