Դատարանը թույլատրեց Արմեն Գևորգյանին մեկնել ՀՀ-ից
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ այսօր թույլատրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանին հոկտեմբերի 24-ից 27-ը և նոյեմբերի 6-ից 10-ը լքել երկիրը։ Պատգամավորի պաշտպան Լուսինե Սահակյանը հայտնեց դատարանին, որ իր պաշտպանյալը հոկտեմբերի 24-ից 27-ը մասնակցելու է ԵԽ Տեղական և Տարածքային իշխանությունների 43-րդ նստաշրջանի լիագումար նիստին, որտեղ նա հիմնական զեկուցողն է, ինչպես նաև նոյեմբերի 6-ից 10-ը՝ Հանուն ժողովրդավարության 10-րդ համաշխարհային ֆորումին։