ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ»Պապիկյանը կասկածում է, որ իրեն ժերտվա կտան. «Հրապարակ»
Մահացել է արձակագիր Վահագն Գրիգորյանը
Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ»Պակիստանը ավիահարվածներ է հասցրել Աֆղանստանում գտնվող թիրախներինՀայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ»Սիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածքԷրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա ԹուրքիայումՄիրզոյանն ու Տլեուբերդին քննարկել են ՀՀ-ի և Ղազախստանի միջև գործընկերության զարգացման հարցերՔասախի նախկին ղեկավարի կողմից 28 հողամաս օտարելու վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել էԽոշոր վթար է գրանցվել «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա․ ջրի որակի հետ կապված որևէ խնդիր չկաՊուտինը հայտարարեց Ռուսաստանում թվային ռուբլու լիարժեք գործարկման մասինՔննարկվել են Հայաստան-Սիրիա երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորություններըՊապոյանն այցելել է «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի մթերման կայանՓարիզում գտել են պատ, որը կարող է հաստատել քաղաքի ծագման հինավուրց պատմությունըՍլովենական մրցավարական անձնակազմը կսպասարկի Հայաստան-Լատվիա հանդիպումըԿաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը․ նա չի կարող այցելել աշխարհասփյուռ համայնքներՈղբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինԼավրովը հայտնել է, որ ՌԴ-ն պատրաստ է Ուկրաինայի շուրջ բանակցությունների՝ առանց ռազմական գործողությունների դադարեցմանԿողմերը հիշատակել են Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը լավագույնս գնահատելու քայլըՆկատելով ոստիկաններին՝ գրպանից նետել է կպչուն ժապավենով փաթեթ և փորձել է փախուստի դիմելՔանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված էՈւելսում բրիտանական ռազմական ինքնաթիռ է կործանվել․ երկու օդաչու կատապուլտացվել ենՆիկոլ Փաշինյանը և Նիկուշոր Դանը քննարկել են Հայաստան-Ռումինիա համագործակցության հետագա քայլերըԲանակում չծառայելու ու ոստիկանություն անցնելու գաղափարը Հայաստանի անվտանգության դեմ քայլ է. Միհրան ՄախսուդյանԿենտրոնում ու Շենգավիթում 12 ժամ ջուր չի լինիԷլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԴատական դեպարտամենտի ղեկավարի տեղակալ է նշանակվել Գրիշա ՊետրոսյանըԻրանի նորանշանակ հյուպատոս Դավուդ Յայեջին ստանձնել է պաշտոնը ԿապանումՔննարկվել են Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի հետ համագործակցության հնարավորություններըԱյս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարանՉինաստանի նախագահ Սի Ծինփինը մեկնել է ԱՄՆ՝ Դոնալդ Թրամփի հրավերովՀռոմում կայացել է Հայաստանի Հանրապետության Անկախության 35-ամյակին նվիրված Գալա-համերգՔննարկվել է առևտրային ցանցերի կողմից վճարումների ուշացումները կանխելուն ուղղված առաջարկներըՀայաստան-ԱՄՆ՝ 2:2․ այս խաղափուլում Արոնյանը չի մասնակցելՄելանյա Թրամփը աշխատում է ՌԴ-ից և Ուկրաինայից երեխաներին ընտանիքներ վերադարձնելու նախաձեռնության վրաԿալինինգրադի երկնքում նկատվել է բրիտանական հետախուզական ինքնաթիռԱնկախության 35-ամյակի միջոցառումները նոր նշաձող են սահմանել. Ժաննա ԱնդրեասյանԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավորՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականինՆոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցություններըԿարևորվել է միջխորհրդարանական փոխգործակցության դերը երկկողմ հարաբերությունների զարգացման գործումՁևավորվել են արդյունավետ գործնական հարաբերություններ. Խաչատուրյանը՝ Սաուդյան Արաբիայի թագավորինՎթարային ջրանջատում կլինի Երևանի Մալաթիա- Սեբաստիա վարչական շրջանումԱրմեն Գյուլբուդաղյանցը հրապարակել է Հայաստանի Մ21 հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԵրևանում օդի աղտոտվածությունը կրկին գերազանցել է թույլատրելի սահմանը, պետք է պարզ պատասխաններ լինեն՝ ինչո՞ւ է օդն այս վիճակում. Ռուբեն ՄխիթարյանԱՄՆ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ ՓաշինյանինՊԵԿ-ը հորդորում է լիցենզիա չունեցող անձանց ձեռնպահ մնալ օրենքով սահմանված անվանումների օգտագործումիցՀանգուցյալ պապից մնացած հրացանները բնակիչները կամավոր հանձնել են ոստիկանությանըԳեղարքունիքում բախվել են «BMW X6»-ը և «BYD»-ն․ կան վիրավորներ․ «BMW X6»-ի վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստի
Հասարակություն

Անահիտ Բախշյանի բաց նամակը Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին

Հասարակական գործիչ Անահիտ Բախշյանը բաց նամակ է հղել ՀՀ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին.

«Մոտենում է 1999թ․ հոկտեմբերի 27-ի պետական ահաբեկչության 23-րդ տարելիցը։ Ինձ շատ հետաքրքիր է ՀՀ իշխանություններն ինչպե՞ս են անդրադառնալու մեր պետականության, մեր ինքնիշխանության դեմ կատարված այդ սահմռկեցուցիչ ակտին, ի՞նչ են ասելու 2019թ-ի դեկտեմբերի 18-ին նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի կողմից ինձ հասցեագրված նամակում մեջբերված հետևյալ տողերի մասին․ «Հոկտեմբերի 27-ին ՀՀ պետության դեմ կատարված ահաբեկչության կազմակերպիչների, հովանավորների մասով կարճված գործը նորից կգնա քննության»։

Համոզված եմ, որ ՀՀ գլխավոր  նախկին դատախազի սույն որոշումը համաձայնեցված էր ՀՀ վարչապետի հետ։ Այսինքն, ըստ այս տողերի նշանակում է, որ Հայաստանի Հանրապետությունը հանդես էր գալու որպես այդ պետական ահաբեկչության տուժող կողմ ու ամեն ինչ կանի՝ բացահայտելու համար մեր պետության թշնամիներին, դա լինի ներսից, թե՝ դրսից։

Հիշեցնեմ, որ, չնայած նախկին դատախազն իր նամակում գրել էր ոչ թե Վազգեն Սարգսյանի կամ Կարեն Դեմիրճյանի և մյուս 6 անձերի դեմ կատարված ահաբեկչության, այլ․ «ՀՀ պետության դեմ կատարված ահաբեկչության», այդպես էլ ՀՀ պետությունն իշխանությունների կողմից չճանաչվեց որպես տուժող կողմ, որի մասին 2020թ․ հունվարին դիմել էի ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին և ստացել էի նամակ, որում հիմնավորվել է, թե ինչու ՀՀ պետությունը չի կարող տուժող համարվել։ Ստացվում է, որ այդ սարսափելի պետական մասշտաբի ահաբեկչությունը միայն զոհվածների ընտանիքներին է վերաբերվում, որովհետև դատարանը մեզ է միայն տուժող ճանաչել։

Հիմա ունենք ՀՀ նոր դատախազ, արդյո՞ք ինքն ասելիք է ունենալու այս տարվա հոկտեմբերի 27-ին, տեսնենք։ Ամեն տարի հոկտեմբերի 27-ին դատարանի կողմից «տուժողներ» ճանաչվածներիս հրավիրում են ԱԺ այգում տեղադրված Հրաչյա Քոչարի հզոր քանդակի մոտ ծաղիկներ դնելու արարողությանը, որին վերջին անգամ մասնակցել եմ ոճրագործութան 20-րդ տարելիցին։ Այդ անիմաստ ծաղկադրման արարողությունը վաղուց սպառել է իրեն, այլևս չեմ մասնակցելու ու ավելի գործուն քայլեր եմ ակնկալում հատկապես հիմա,՛ երբ մեր պետականության գլխին նորից ամպեր են կուտակվում և այդ շատ վտանգավոր ամպերում մեր թշնամիների կողմից նորից Մեղրին է, «Զանգեզուրի միջանցք» անվանումով։ Կարծում եմ ժամանակն է, որ 1999թ․ հոկտեմբերի 27-ին ՀՀ պետության դեմ կատարված ահաբեկչության կազմակերպիչների, հովանավորների մասով կարճված գործը նորից քննության տանելու մասին ՀՀ դատախազության 2019թ․ դեկտեմբերին կայացրած որոշումը նոր դատախազը լինի վճռական, վերջապես սկսի ու նոր թափ և բովանդակություն հաղորդի այդ կարևոր  գործին»: