Քիչ է մնում ներքնաշորերը հանեն ու դնեն դռների դիմաց. բոլոր հնարավոր ու անհնար գոյականները դնում են կանգնակների տեղում․ Թեհմինա Վարդանյան (տեսանյութ)
Երևանի ավագանու «Լույս» դաշինքի անդամ Թեհմինա Վարդանյանը դժգոհ է քաղաքապետարանի դիմաց տեղակայված կանգնակներից։ Նա նկատում է, որ արդեն ավելի քան 5 տարի այդ հարցը մնում է անլուծելի։
Կանգնակների վայրում, հենց քաղաքապետարանի դռների դիմաց, դրվում են տարբեր իրեր։
«Շատ ներողություն, բայց մնում է ներքնաշորերը հանեն բերեն դնեն կանգնակների դռների դիմաց՝ դույլեր, արկղեր, ինչ ասես դնում են՝ բոլոր հնարավոր ու անհնար գոյականները դրվում են էդ կանգնակների տեղում»,-ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում